Մարալիկում կորոնավիրուսով վարակված 90-ամյա տղամարդ է մահացել

Լուրեր

17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
Բոլորը

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում երեկ գիշերը կորոնավիրուսով վարակված 90-ամյա տղամարդ է մահացել։ Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Տղամարդը երեկոյան նմուշառվել է, մահից մոտ մեկ ժամ առաջ եկել է պատասխանը, որ իր մոտ կորոնավիրուսային հիվանդություն կա»,- ասաց Պետրոսյանը։

Մարզպետի խոսքով՝ 90-ամյա տղամարդը նաև ուղեկցող հիվանդություններ է ունեցել, ժամանակին էլ հոսպիտալացումից հրաժարվել է։

Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանն էլ Factor.am-ին փոխանցեց, որ տղամարդուն այսօր հուղարկավորել են։

«Իմ կողմից կատարվել են բոլոր կարգի գործողությունները՝ տարածքի ախտահանման, զգուշավորության սահմաններում, ըստ նորմերի ու կարգուկանոնի՝ հուղարկավորման կազմակերպման»,- եզրափակեց Մարալիկի քաղաքապետը։

Հավելենք, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ մինչև ապրիլի 25-ը սահմանվել է Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ որոշ բացառություններով։

Նելլի Մելքոնյան