Մարալիկի հիվանդանոցի ևս 8 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ համայնքում, ընդհանուր առմամբ, վարակման 19 դեպք է արձանագրվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարալիկի առողջության կենտրոնի 60 աշխատակցի կորոնավիրուսի թեստի պատասխանները հայտնի են։ Կորոնավիրուս է հաստատվել ևս 8 բուժաշխատողի մոտ։

«Ունեցանք 8 դրական արդյունք։ Բոլորը հոսպիտալացվում են, հիմա այդ պրոցեսի մեջ են»,- մեզ հետ զրույցում ասաց Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն Անուշ Հովսեփյանը, որն, ի դեպ, ևս վարակվածների թվում է։

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքում իրականացվում են մեկուսացման աշխատանքներ. «Այս արդյունքները կարևոր են այնքանով, որ հնարավոր եղավ ամբողջությամբ պարզել հիվանդանոցի բուժանձնակազմի այն աշխատակիցներին, ովքեր ունեն համապատասխան հիվանդությունը։ Իրականացվում են մեկուսացման աշխատանքներ, մի մասինը իրականացվել է, մյուս մասինը իրականացման փուլում է, և իրենց ընտանիքները, դրանով հետագա շղթան կփորձվի պարզել, թե ինչ շփումներ են եղել»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները 20 թեստ էին հանձնել, որից 9-ի արդյունքը դրական էր։ Ավելի վաղ կորոնավիրուս էր հայնտաբերվել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի  մայրապետի՝ «սանիտարկայի» մոտ։

Նրանք բոլորն այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են։

Նշենք, որ Մարալիկում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի վարակման արդեն 19 դեպք է արձանագրվել։ Առաջին վարակվածն էլ 68-ամյա մի տղամարդ էր, որը մահացավ կորոնավիրուսից ․ նա նաև մի շարք ուղեկցող հիվանդություններ ուներ։