Քաղաքացին ահազանգում է՝ հաշվի վրա կալանք կա, կառավարության հինգերորդ ծրագրով փոխանցված գումարը չի կարողանում ստանալ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի խմբագրությանն է դիմել սննդի արտադրությամբ զբաղվող փոքր ընկերության սեփականատեր Արշակ Կարապետյանը։

Նա նշեց, որ դիմել է կառավարության առաջարկած ծրագրերից մեկին, գումարը փոխանցվել է իր հաշվին, սակայն երբ գնացել է բանկ այն ստանալու, իրեն ասել են, որ հաշվի վրա կալանք կա, ուստի գումարը չեն կարող իրեն տրամադրել։ Նա նաև ասաց, որ չգիտի, թե ինչի համար է կալանք դրվել իր հաշվին:

«Վարչապետն ասում է այդ գումարը չեն կարող գանձել, ես գնում եմ բանկ, ինձ ուղարկում են ՊԵԿ, ՊԵԿ-ից ուղարկում են հարկադիր, հարկադիրից կրկին բանկ։ Ես չեմ հասկանում, եթե այդ գումարը գանձման ենթակա չէ, ինչու չեն տալիս գումարը։ Հիմա իմ աշխատակիցները գումար են ինձնից պահանջում, բայց դա ինձ վերցնել թույլ չեն տալիս, ի՞նչ պիտի անեմ»,- մտահոգված նշեց մեր զրուցակիցը, որի ընկերությունն ունի երկու աշխատակից։

Քաղաքացու ահազանգի հետ կապված դիմեցինք ԴԱՀԿ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից Factor.am-ին փոխանցեցին, որ խնդիրը Ծառայության ուշադրության կենտրոնում է, զգուշացրել են բռնագանձում չանել, մինչև առաջիկայում  Կառավարության կողմից աջակցության այդ ծրագրի շահառուների մասով ևս հարցի լուծման իրավական կողմը ապահովելը։

Նշենք, որ նմանատիպ խնդիրների մասին ԱԺ-ում բարձրաձայնել էր նաև պատգամավոր Արման Աբովյանը։ Նա, մասնավորապես, ասել էր, թե շատ քաղաքացիների ֆինանսական միջոցների վրա ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրված և առաջարկել որոշ մասի համար արգելանքը հանել:

Ի պատասխան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր․ «Ճանապարհային ոստիկանության և, այսպես կոչված, կարմիր գծերի ակտերով հարուցված վարչական վարույթների դեպքում արգելանք չի դրվելու արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում»։

Նախարարը նաև նշել էր, որ պատրաստ են այլ լուծումներ ևս քննարկել։

 

Լիլիթ Շաբոյան