Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ ապրիլյանին բահերով կռվելու փաստ չի արձանագրվել, ուրեմն այսքան տարի դա շահարկվում էր. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց․ «Ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից 4 տարի հետո ինչ հայտարարություն ասես, որ չի եղել՝ տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով էին կռվում, ուտելիք չունեին։ Բայց Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցում ասաց, որ նման փաստեր չեն արձանագրվել և, եթե խորհրդարանը նման եզրակացության գա, դուրս է գալիս, որ այսքան տարի շահարկվել են ապրիլյան պատերազմի կոնկրետ այդ հանգամանքները։ Մնացած մասով, եթե թերություններ եղել են, պետք է դասեր քաղենք, որ ապագայում մեր հայրենիքի վրա նմանատիպ հարձակումներին ավելի պատրաստ լինենք»։

Քննիչ հանձնաժողովի աշխատանքները Մարուքյանը, միանշանակ, արդարացված համարեց, որովհետեւ շատ շահարկումներ են եղել պատերազմի առնչությամբ։

«Մենք ինչո՞ւ ենք կողմ եղել հանձնաժողովի ստեղծմանը, որ վերջին հաշվով տեսնենք՝ այդ ամենը շահարկո՞ւմ է, թե՞ իրականություն է։ Եթե իրականություն է, ապա կոնկրետ մարդիկ պետք է դատվեն, եթե իրականություն չէ, շահարկում է, ապա շահարկողները պետք է պատասխան տան, որովհետև բանակի անվան հետ են խաղացել»,- եզրափակեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան