Կորոնավիրուսով վարակված  Մարալիկի հիվանդանոցի  բուժաշխատողներն իրենց լավ են զգում, ծանր դեպքեր չկան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարալիկի առողջության կենտրոնի՝ կորոնավիրուսով վարակված  9 բուժաշխատողներն իրենց լավ են զգում և գանգատներ չունեն։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց առողջության կետրոնի տնօրեն Անուշ Հովսեփյանը, որը ևս վարակվածների թվում է։ Այժմ նրանք Գյումրիի ինֆեցիոն հիվանդանոցում են, որտեղ կորոնավիրուսով հիվանդներն են բուժվում։

«Մենք բոլորս լավ ենք, փառք Աստծո, ծանր դեպքեր չունենք, որովհետև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ չունենք, հանգիստ ենք, մեզ լավ ենք զգում ու ապահով` ինֆեկցիոն հիվանդանոցում։ Իրոք ամեն հնարավորը անում են մեզ համար, շատ շնորհակալ ենք ամբողջ բուժանձնակազմին ու տնօրինությանը»,- ասաց Անուշ Հովսեփյանը։

Բուժաշխատողների վարակման աղբյուրը դեռ հայտնի չէ։ Այժմ սպասում են մյուս բուժաշխատողների թեստերի պատասխանին։

«Մեր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի սանիտարկայի մոտ թեստը դրական էր եղել։ Հետո հաջորդ օրը դրա հետ կապված թեստավորում անցկացրին ու թեստավորման արդյունքում իննս էլ դրական եղանք՝ 20 թեստի արդյունքում։ Մենք հոսպիտալացվեցինք։ Երեկ էլ 60 հոգին են թեստ հանձնել, այսօր  իրենց արդյունքներն էլ կունենանք»,- նշեց Անուշ Հովսեփյանը։

Մարալիկի առողջության կենտրոնի աշխատանքը դադարեցված է, գործում է միայն շտապօգնության ծառայությունը։

«Հիվանդանոցը չի աշխատում, շտապօգնությունն է միայն աշխատում։ Այն էլ մերոնք չեն աշխատում, մի օր Գյումրին է աշխատել, այսօր Արթիկն է աշխատում, մեզ օգնության ձեռք են մեկնել։ Կաշխատեն մինչև այս իրավիճակը կանցնի»,- ասաց բուժհաստատության տնօրենը։

Նշենք, որ Մարալիկում, ընդհանուր առմամբ,  արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11 դեպք։ Ավելի վաղ մարալիկցի տղամարդ էր մահացել կորոնավիրուսից, որն ուներ նաև ուղեկցող հիվանդություններ։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում էլ կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Վարակի տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի։

 

Էմմա Չոբանյան