Վարկառուն ձեռագիր կհաստատի փաստացի տոկոսադրույքի մասին տեղյակ լինելը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Լուրեր

15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
Բոլորը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Ըստ օրինագծի՝ առաջարկվում է մինչև 3 ամիս ժամկետով ու 300 հազար դրամը չգերազանցող վարկերի դեպքում վարկառուն ձեռագիր հաստատի, որ տեղյակ է վարկի փաստացի տոկոսադրույքի չափի մասին։

«Սա հավելյալ ազդակ է, որ վարկառուն հասկանա՝ ինչ բեռ է ստանձնում։ Հասկանում ենք, մարդը խուճապահար կարող է գնալ վարկ վերցնելու, որ դեղ գնի, իսկ այս փաստացի տոկոսադրույքը ձեռքով գրելը ևս մեկ ֆիլտր է, որ մարդուն հնարավորություն է տալիս հասկանալ՝ ինչ բեռի տակ է ինքը մտնում»,- ներկայացրեց Արտակ Մանուկյանը։

Օրինագիծը ստացավ 103 կողմ ձայներ։