Քաղաքացին ահազանգում է՝ մեկուսացվածների աղբը հանում են դնում դրսում, տարածվում է բակով մեկ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ին ահազանգել է «14 floor» հյուրանոցի մոտակա շենքում ապրող քաղաքացին։ Նա պատմեց, որ հյուրանոցում մեկուսացված են Մոսկվայից եկած մեր հայրենակիցները և որ առաջին երեք օրը մեկուսացվածների աղբահանությունը իրականացվել է շատ խիստ հսկողությամբ․ «Փակ մեքենաներով գալիս էին աղբը շենքից տեղափոխում, սակայն դա միայն առաջին երեք օրը։ Դրանից հետո աղբը հանում են տոպրակներով դնում շենքի դիմաց, շներն ու կատուները գալիս են աղբը գզում, տարածում ամբողջ տարածքով, հետո դա նորից հավաքում են և ուշագրավ է, որ աղբը կրկին տանում նույն այդ փակ ավտոմեքենայով»,- պատմեց կինը։

Նա նաև նշեց, որ զանգահարել է թեժ գիծ, որտեղից իրեն պատասխանել են, որ խնդիրը կկարգավորեն, սակայն ոչինչ չի փոխվել:

«Ահազանգից հետո բերել են «Փարիզ» հյուրանոցի մոտ փակ աղբաման են դրել, սակայն «14 floor» մոտ կրկին ոչինչ չի փոխվել, նորից աղբը հանում են ու դնում դրսում։ Զանգում ենք քաղաքապետարան ասում են զանգեք 8007, զանգում ենք այդ համարով ուրիշ համար են տալիս, ում զանգում ենք ասում են՝ մենք կապ չունենք։ Ամբողջ օրը կառավարությունն ասում է, որ մարդիկ անփույթ են, հիմա մարդի՞կ են անփույթ, թե՞ կառավարությունը»,- նշեց նա։

Ահազանգած քաղաքացին հռետորական հարց է հնչեցնում, եթե այդ աղբը տանում են փակ պայմաններով, հատուկ հանդերձանքով անձինք, ապա ինչպե՞ս կարելի է տոպրակներով դնել դրսում և թույլ տալ, որ տարածվի ողջ բակով մեկ։

Հարցի առնչությամբ կապ հաստատեցինք նաև Առողջապահության նախարարություն, որտեղից խոստացան զբաղվել խնդրով։