Կաթողիկոսը չէ, Հռոմի պապն էլ հայտարարություն անի, ժողովուրդն իր հիշողությունն ունի. Հրանտ Վարդանյան

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

«Կաթողիկոսը չէ, Հռոմի պապն էլ հայտարարություն անի, ժողովուրդն իր հիշողությունն ու դիրքորոշումն ունի. բաներ կան, որոնք աններելի են, բաներ կան, որոնք դաջվել են մարդկանց հիշողության մեջ ու եթե նույնիսկ հազարավոր մեդիաներ հատուկ քարոզչություն անեն, մարդկանց հիշողությունը չի ջնջվի»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

Նշենք՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ հայտնել է, որ կարևոր է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը:

«Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- ասել է Վեհափառը։

Հրանտ Վարդանյանը շեշտեց՝ կաթողիկոսի գործն աղոթելն  ու մտածելն է բոլորի, ոչ թե ընտրովի մարդկանց համար: «Կաթողիկոսը պետք է 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ դուրս գար ու կանգներ ժողովրդի կողքին, կասեցներ կրակոցները. այդ դեպքում  աստվածահաճո քայլ արած կլիներ, բայց նա չարեց դա: Առհասարակ, ըստ իս, Կաթողիկոսի գործը պետք է լինի ոչ թե քաղաքականության, այլ մարդկության գործերին միջամտելը, նա պետք է զրուցի, հաղորդակից լինի իր ժողովրդի հետ»:

Ամեն դեպքում, Հրանտ Վարդանյանը քննադատներին հորդորեց քննել կաթողիկոսի քայլերը և չդիպչել նրա ստատուսին կամ հայ եկեղեցուն:

 

Աննա Բաբաջանյան