Ահռելի միջոցներ կուտակած անձինք դա թաքցրել են զոքանչի, աներոջ անվան տակ․ այս օրենքը նրանց է վերաբերում․Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս օրենքը բարեխիղճ, օրինապաշտ, իրենց հմտություններով որոշակի հաջողությունների հասած քաղաքացիների մասին չէ, այս օրենքը չի վերաբերելու ազնիվ, օրինական ճանապարհով ունեցվածք ձեռք բերած մեր բազմաթիվ քաղաքացիներին։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ապօրինի գույքի բռնագանքման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այս օրենքը վերաբերելու է անազնիվ, ապօրինի ճանապարհով ահռելի միջոցներ կուտակած այն մարդկանց, ովքեր շատ հաճախ իրենց ունեցվածքը թաքցրել են ուրիշի անվան տակ, օրինակ՝ զոքանչի, քենու, աներոջ և այլն։ Ընդ որում՝ դա տեղի է ունեցել տասնյակ տարիներ, բոլորիս աչքի առջև։ Սա գործիք է, որով ժամանակին ապօրինի, շատ դեպքերում՝ կոռուպցիոն մեխանիզմներով ձեռք բերված և հմտորեն հետքերը թաքցրած պաշտոնական դիրքի չարաշահմամբ ձեռք բերվածը վերադարձնելու է պետական բյուջե՝ դատական որոշմամբ։ Սա նաև քաղաքական ուղերձ է ներկա և ապագա պաշտոնյաներին»,- մասնավորապես նշեց Մակունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։