«Հնչել է մեկ կրակոց». Հովհաննես Ազոյանը՝ գիշերը իր բնակարանի վրա կրակոցի մասին

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս գիշեր՝ ժամը 01:25-ի սահմաններում, կրակոց է հնչել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ:

Ազոյանը պատմել է, որ կրակոցի ձայնը չեն լսել, լսել են պատուհանի կոտրվելու ձայնը, երբ հայտնաբերել են, որ պատուհանը ծակ է, ահազանգել են Ոստիկանություն: Ազոյանի խոսքով՝ հնչել է մեկ կրակոց, վնասվել է միայն պատուհանը, տուժածներ, բարեբախտաբար, չկան:

Դեպքի պահին դերասանը տանն է եղել իր ծնողների հետ, հարևանները որևէ բան լսել են, թե ոչ, դժվարացել է ասել, նշել է՝ քննությունը կպարզի: «Ահազանգել եմ ոստիկանություն, արդեն բացատրություն եմ տվել, տեղում զննել են, գործողությունները կատարվել են, պարզապես պետք է ասեմ, որ ոստիկանները եկել են առանց որևէ դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահելու, այսինքն՝ կորոնավիրուս Հայաստանում չկա, թող պարետն էլ իմանա, որ ոստիկանությունն աշխատում է առանց ձեռնոցի, առանց դիմակի, մինչդեռ տանը կան մեծահասակ ծնողներ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է դերասանը:

Դերասանի խոսքով՝ ոստիկանները եղել են մոտ 10-15 հոգի, և երբ ինքը հարցրել է, թե ինչու են առանց պաշտպանիչ միջոցների, պատասխանել են, որ չեն հասցրել վերցնել կամ չկար. «Եթե ոստիկանությունը մեզ փողոցում կանգնեցնում է և պահանջում, որ մենք ունենանք անցագիր և պահպանենք պարետի կանոնները, ապա հենց իրենք չեն կատարում»:

Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Առավել Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: