Եթե ասեմ՝ զինվորի համազգեստը պղծողի ականջը պետք է ոլորել․ ինձ պիտի պատասխանատվության ենթարկե՞ն․ Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Հրապարակային բռնության կոչ անելը և դա արդարացնելը նույնը չէ, և չպետք է դիտարկվի նույն հարթության վրա։ Նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի նիստում Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ։

«Եվ հետո, արդարացնելն ի՞նչ օբյեկտիվ գործողություններով պետք է դրսևորվի, հրապարակային, եթե մեկը գրել է այսինչին պետք է ապտակել կամ պատժել, ես էլ լայքում եմ, սա բավարա՞ր է, որ ինձ քրեական պատասխանատվության ենթարկե՞ն։ Եվ մեկ էլ՝ օրենսդրությունը շարադրելիս, հիմք ընդունելով մարդու իրավունքների վերաբերյալ հանրաճանաչ իրավական ակտերի դրույթները, չպիտի մոռանանք, որ մենք հայ ենք, ունենք ազգային հոգեկերտվածք, մտածողություն։ Օրինակ՝ բոլորդ տեսել եք մի քանի օր առաջ ֆեյսբուքում տեղադրված զինվորի համազգեստը պղծող երկոտանու թռվռալը, հիմա, եթե զինվորի համազգեստը պղծելը, ես, ասենք, ասեմ՝ դրա ականջը պետք է ոլորել կամ պետք է պատժել, ինձ սրա համար պիտի պատասխանատվության ենթարկե՞ն»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։