Խորհրդարանն ընդունեց գրավը որպես խափանման առանձին միջոց սահմանելու նախագիծը

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գրավը՝ որպես առանձին խափանման միջոց, սահմանելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած նախագիծը։

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 97, դեմ 1 պատգամավոր։

Նախագիծը քննարկելուց հետո անմիջապես դրվեց քվեարկության, քանի որ, ըստ ՍԴ որոշման, տվյալ կարգավորումը պետք է կատարվի մինչև ապրիլի 15-ը։

Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

«Գործող Քրեական օրենսգիրքը գրավ, կալանք երևույթը սխալ է կարգավորում։ Ի՞նչ ունենք, անձի նկատմամբ քննիչի միջնորդությամբ ընտրվում է կալանք, այնուհետև դատարանը հնարավորություն ուներ գրավ կիրառել։ Ստացվում էր՝ մարդը կալանքի տակ է գտնվում, բայց դրսում է, քանի որ գրավ է վճարում։ Այդպես լինել չէր կարող և Վճռաբեկ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան և ՍԴ-ն որոշում կայացրեց, որ չի կարող լինել այն փաստը, որ մարդը լինի կալանքի տակ, բայց միաժամանակ լինի դրսում, քանի որ գրավ է վճարել։ Պետք է պարտադիր կերպով կողմ քվեարկենք այդ նախագծին, հակառակ դեպքում կունենանք մի իրավիճակ, երբ մեր պետությունը ուղղակի գրավ կիրառելու հնարավրություն չի ունենա»,- նշեց պատգամավորը։