Երեխաների հանդեպ բռնությունը ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում թաքնված ճգնաժամի է վերածվում. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

11.06.2026 | 14:06
Նախկինում է բացահայտվել, որ հարկեր է թաքցրել. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:59
Սասունցի Դավիթը հիշո՞ւմ եք, որ ասում ա՝ հլը քեզ մի հատ թափ տուր, մեծ կտորը ականջդ ա մնալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:52
Օմանի ափերին լցանավի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով 3 հնդիկ նավաստիներ են մահացել
11.06.2026 | 13:44
Փաշինյանը` «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չլինի, պատերազմ կլինի» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:40
«Գլխին էլ 5 հազար փող են տալի»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել, կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:36
Պուտինը ստորագրել է հեռացած ռուսաստանցիների ունեցվածքը կալանելու մասին օրենքը
11.06.2026 | 13:29
Եթե ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնեն, ի գիտություն կընդունենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:23
Բրազիլիայի հավաքականը խիստ ստուգման է ենթարկվել ԱՄՆ մուտք գործելիս
11.06.2026 | 13:16
Թե´ ԱՄՆ, թե´ ՌԴ, թե´ ֆրանսիական կողմից ունենք առաջարկներ. Խուդաթյանը` մոդուլային ատոմակայանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:14
Շարունակվում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 13:09
Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:03
Գործադիրում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:56
Գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՒԹ
11.06.2026 | 12:45
200 դրամ աջակցություն՝ ծիրանի 1 կգի արտահանման համար, 250 դրամ` դեղձի, 400 դրամ` կեռասի. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:34
Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում, տեսակի ընտրությունը կատարել ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է.

«ՔՈՎԻԴ-19 համաճարակը ավերիչ ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում: Կորոնավիրուսը կանխարգելելու ջանքերը կենսական նշանակություն ունեն աշխարհի բնակչության առողջության համար, բայց դրանց հետևանքով երեխաները հայտնվել են բռնության, այդ թվում՝ չարաշահումների, գենդերային բռնության և սեռական շահագործման ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ։

Որպես այն կազմակերպությունների առաջնորդներ, որոնք պարտավորվել են վերջ դնել երեխաների հանդեպ բռնությանը՝ մենք համախմբվել ենք մեր խորը մտահոգությունն արտահայտելու, այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև՝ աջակցություն տրամադրելու համար պարտավորություն ստանձնելու նպատակով, որպեսզի պաշտպանենք երեխաներին բռնությունից և յուրաքանչյուր երկրում և համայնքում նվազեցնենք ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը երեխաների վրա:

ՔՈՎԻԴ-19-ի պատճառով համաշխարհային բնակչության մեկ երրորդը ինքնամեկուսացման մեջ է, և դպրոցների փակումը անդրադարձել է ավելի քան 1,5 միլիարդ երեխաների վրա: Տեղաշարժման սահմանափակումները, եկամտի կորուստը, ինքնամեկուսացումը և սթրեսի ու անհանգստության բարձր մակարդակը մեծացնում են երեխաների հանդեպ ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության հավանականությունը, մասնավորապես` այն երեխաների հանդեպ, ովքեր արդեն գտնվում են բռնության կամ ոչ բարենպաստ ընտանեկան միջավայրում: Եվ քանի որ համացանցը դարձել է բազմաթիվ երեխաների ուսման, աջակցության և խաղի հարթակ, մեծացել է նաև կիբերբուլիինգի, վտանգավոր առցանց վարքագծի և սեռական շահագործման ենթարկվելու վտանգը։

Իրավիճակը սրվում է երեխաների՝ դպրոցական ընկերների, ուսուցիչների, սոցիալական աշխատողների հետ շփվելու հնարավորություն չունենալու պատճառով, ինչպես նաև՝ դպրոցների, որպես անվտանգ վայրի և դպրոցների կողմից տրամադրվող ծառայությունների բացակայության պատճառով: Ամենախոցելի երեխաները, այդ թվում՝ փախստական, միգրանտ և ներքին տեղահանված, ազատազրկման ենթարկված, առանց ծնողական խնամքի մնացած, փողոցներում և ետնախորշերում բնակվող, հաշմանդամություն ունեցող, հակամարտությունների հետևանքով տուժած տեղանքներում ապրող երեխաները, առանձնակի մտահոգության տեղիք են տալիս։ Շատերի համար վատթարացող ֆինանսական դրությունը մեծացնելու է մանկական աշխատուժի, մանկական ամուսնությունների և թրաֆիքինգի ենթարկվելու վտանգը։

Այս հարցում կառավարությունները հիմնաքարային դեր ունեն։ Նրանք պետք է ապահովեն, որ ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված ծրագրերը ներառեն տարիքին համապատասխան և գենդերային զգայուն միջոցառումներ, որպեսզի բոլոր երեխաներին պաշտպանեն բռնությունից, անտեսումից և չարաշահումներից: Առաջնահերթ է երեխայի պաշտպանությամբ զբաղվող ծառայությունների և այդ բնագավառի աշխատակիցներին տրվող աջակցությունը՝ համապատասխան ռեսուրսների հատկացմամբ։

Կառավարության հետ համատեղ և կառավարությանը տրվող աջակցության արդյունքում՝ միասին մենք պետք է իրականացնենք․
հիմնական առողջապահական և սոցիալական բարեկեցության ծառայությունների պահպանում, այդ թվում՝ հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական առողջության,
երեխաների պաշտպանությանն առնչվող դեպքերի վարույթների և արտակարգ իրավիճակներում այլընտրանքային խնամքի կազմակերպում,
ամենախոցելի երեխաների և ընտանիքների համար սոցիալական պաշտպանության ապահովում,
շուրջօրյա խնամքի հաստատություններում երեխաների խնամքի և պաշտպանության շարունակականության ապահովում,
ծնողների, խնամակալների և հենց իրենց՝ երեխաների համար գիտահեն տեղեկատվության և խորհուրդների տրամադրում,
թեժ գծերի, դպրոցների հոգեբանների և ահազանգելու այլ երեխայակենտրոն մեխանիզմների ներդրում, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան օգնության դիմել, եթե հայտնվեն դժվարին կացության մեջ։

Հաշվի առնելով առցանց վտանգների ենթարկվելու հավանականության աստիճանի մեծացումը՝ ՏՏ ընկերությունները և հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է անեն հնարավորը` երեխաների անվտանգությունը առցանց ապահովելու համար: Մասնավորապես՝ հարկավոր է տրամադրել անվճար թեժ գծերի հնարավորություն, ապահովել տարիքին համապատասխան ծառայությունների և առցանց կրթության անվտանգ համակարգերի առկայություն՝ կազմակերպությունների հարթակներն օգտագործելով երեխաներին առցանց անվտանգության վերաբերյալ խորհուրդներ տրամադրելու համար: Հարկավոր է ավելին անել՝ երեխաներին սպառնացող առցանց վտանգները, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ սեռական բռնություն պարունակող պատկերների և տեսանյութերի ստեղծումն ու տարածումը հայտնաբերելու և կանխելու համար։

Այս հայտարարությունը ստորագրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի, ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակների, Աֆրիկայի երեխաների քաղաքականության ֆորումի, Սեյվ դը Չիլդրենի, ՍՕՍ մանկական գյուղերի, WePROTECT գլոբալ դաշինքի, Վերջ բռնությանը գործընկերության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վորլդ Վիժընի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից»: