«Առցանց ուսուցումը բուհական համակարգում. ինչի մասին չենք խոսում» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի կարծիքով՝ հեռավար ուսուցումը Հայաստանի համար նոր է՝ թեպետ Հայաստանում վաղուց արտասահմանում առցանց կրթություն ստանալու պրակտիկա կա։

«Սա մեր երկրի համար նոր է։ Կրթությունն ամբողջ աշխարհում ստանում է նոր ձև, երբ գործողությունների որոշ մասը տեղի է ունենում օնլայն հարթակի միջոցով։ Բնականաբար, շատ խնդիրներ են առաջացել։ Նույնիսկ օնլայն կրթության դեպքում՝ շատ հաճախ վերջին քննությունը, միևնույն է, տեղի է ունենում երես առ երես։ Սա խնդիր է, որ մեզ մոտ էլ է ծագելու․ քննություններն են գալիս, ավարտական քննություններն են գալիս։ Առայժմ մենք զբաղված ենք մեր ուսանողներին տեղեկատվության տրամադրմամբ, հանձնարարությունների փոխանցմամբ, բայց, բնականաբար, չենք կարող հավաստել՝ ինչքանով են բարեխիղճ ուսանողները, ինչքանով է նման կրթությունը օբյեկտիվ։ Այստեղ կրթության արդյունավետության, կրթության որակի խնդիրները շատ սուր են»։

«Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանի կարծիքով էլ այսօր կազմակերպվող առցանց դասերը գուցե նպաստեն համակարգի կայացմանը, բայց դժվար է ասել, թե Հայաստանում առցանց ուսուցումն այսօր իր դասական իմաստով է իրականացվում։ «Այսօր իսկապես հսկա աշխատանք է տարվում դասախոսների, համալսարանականների, վարչակական անձնակազմի կողմից, բայց կա հարցի մյուս կողմը՝ որակը։ Արդյոք ընկնելով ձևի հետևից, թե մենք առցանց կրություն ենք իրականացնում, բովանդակությունը չի կորում։ Քրիստինա Ծատուրյանի խոսքով՝ այսօր բախվել ենք մի շարք մարտահրավերների, որոնք կարող են ապագայի համար հնարավորություններ դառնալ, եթե ռազմավարական հենքի վրա դնենք․ «Նախ, թվային ենթակառուցվածքների հարցն է՝ թե ՛ դասախոսների, թե՛ ուսանողերի մոտ։ Մյուսը մանկավարժական ու թվային հմտությունների զարգացումն է, քանի որ նմանատիպ դասընթացների կազմակերպման համար այլ գիտելիքներ են պահանջվում։ Բացի այդ, այսօր թե՛ դասախոսները, թե՛ ուսաողներն ունեն գերծանրաբեռնվածություն»։

Առցանց ուսուցման մասին կառավարության որոշումը դեռ 2010-ից կար, սակայն անգամ 10 տարի անց, Հայաստանի կրթական համակարգը սրան պատրաստ չէր։ Այսպես է կարծում դասախոս, կրթության հետազոտող Անի Կոջոյանը։ «Սա դժվարանում ենք առցանց ուսում կոչել: Եթե նայենք առցանց ուսուցման սահմանմանը, ապա այն ծրագրավորված ուսուցման ձև է, իսկ մեզ մոտ սա իրավիճակային կառավարումից ելնելով, ոչ պլանավորված ուսուցման ձև է, որը պետք է ենթադրեր համաժամանակյա կամ տարաժամանակյա գործընթացի իրականացում»,- ասում է Անի Կոջոյանը։

«Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ասպիրանտուրայի ուսանող Միշա Թադևոսյանն էլ ստեղծված իրավիճակում բուհերի երեք տեսակ է առանձնացնում․ բուհեր, որոնք չունեին մեխանիզմներ, և սկզբում փրձեցին ինչ-որ մի բան ձեռնարկել, օգտագործել հաղորդակցության միջոցները, բուհեր, որոնք ունեին գործող համակարգեր, սակայն իրենց կրթությունն ամբողջությամբ դրանցով չէին իրականացնում, և բուհեր, որոնք, ընդհանրապես, երկուսն էլ չունեին և, կարելի է ասել, համակարգը զրոյից ստեղծեցին։

Միշա Թադևոսյանն այստեղ ևս մեկ խնդիր է առանձնացնում․ «Ի տարբերություն հանրակրթական համակարգի, որտեղ շատ արագ ռեսուրսների քարտեզագրում տեղի ունեցավ, ցավոք, սրան ականատես չենք լինում բուհերի դեպքում։ Այստեղ խոսքը բուհերի հետ աշխատանքի ու բուհերի սոցիալական պատասխանատվության ցածր կամ ոչ բավարար մակարդակի մասին է։ Ըստ էության, բուհերն իրենց երկու խումբ շահառուների՝ դասախոսների և ուսանողների համար ընդամենը գործիք ստեղծեցին և տվեցին՝ առաց նախապես քարտեզագրում անելու, թե ինչպես են այդ մեթոդները կիրառելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան