Գեղարքունիքի մարզում վարակակրի հետ շփում ունեցած 6 բուժաշխատողներ մեկուսացված են. մարզպետ

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

Գեղարքունիքի մարզում այսօր կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել։ Հիվանդը 8 օր բուժում է ստացել Մարտունու հիվանդանոցում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Դեպք է գրանցվել, քաղաքացին 8 օր բուժվել է հիվանդանոցում։ Այդ հիվանդանոցում, ինչպես մարզի բոլոր հիվանդանոցների բուժանձնակազմը, համապատասխան հագուստով պաշտպանված է՝ դիմակներով, արտահագուստով և այլն։ Այս հիվանդին բուժող 2 բժշկին հիմա թեստավորում ենք արել, որպեսզի հասկանանք՝ հնարավո՞ր է իրենք, որ անմիջապես շփում են ունեցել վարակված քաղաքացու հետ, ևս վարակված լինեն։ Կոնտակտավոր մյուս անձանց գտել ենք, մեկուսացրել»,- ասաց մարզպետը:

Հարցին՝ այս պահին բուժաշխատողներից քանիսն են մեկուսացված, Գնել Սանոսյանը պատասխանեց. «Բուժաշխատողներից 6-ն են մեկուսացված, որից 2-ը նրա հետ աշխատող բժիշկներն են։ Հիվանդանոցը բնականոն հունով աշխատում է»։

Ըստ մարզպետի՝ հիվանդն այս պահին իրեն լավ է զգում, նույնիսկ չի ջերմում:

«Ուղղակի դրական թեստ կա, և պետք է սպասել բժիշկների հետագա քայլերին»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը։

Անժելա Պողոսյան