Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կաջակցի 11050 մարդու ՀՀ ողջ տարածքում

Լուրեր

19.04.2024 | 12:17
Հանրային կյանքում առավել հաճախ թիրախավորվում են կանայք․ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը․ ՄԻՊ
19.04.2024 | 12:09
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
19.04.2024 | 12:01
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 12:00
Իրանի տարածքում ԱԹՍ-ներ են խոցվել, ըստ ԿԸՎ-ի՝ Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 11:52
Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը
19.04.2024 | 11:44
Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան
19.04.2024 | 11:35
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
19.04.2024 | 11:24
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ քաղաքապետարան
19.04.2024 | 11:21
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը
19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
Բոլորը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը, ակտիվորեն իրականացնում է տեղական և միջազգային ռեսուրսների հայթայթման գործընթաց։

«Արդյունքում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կաջակցի 11050 մարդու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանած պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների զամբյուղի հիման վրա: Շահառուները կհանդիսանան անժառանգ և միայնակ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձիք:

Մարտի 27-ից ապրիլի 5-ը  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ կառավարության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ,  Covid-19-ի համավարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, իրականացրեց ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում։

Արմավիրի, Շիրակի, Լոռու մարզերում և Երևանում բնակվող միայնակ անժառանգ թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատան շրջանավարտներ և անօթևաններ՝ թվով 1027 հոգի, ստացան սննդի փաթեթներ։ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ ապրիլի 9-ից, 93 տարեկան և դրանից բարձր տարիքի ևս 119 միայնակ տարեցներ  ստանում են թարմ սննդի փաթեթ։

Նվիրատուներն են՝«Միլքո» (ՓԲԸ), «Սեվանի իշխան» (ՓԲԸ), «Սոնանուշ» (ՍՊԸ), «Գրին ֆարմեր» (ՍՊԸ), «Էկո ֆրեշ մաշրումս» (ՍՊԸ), «Ինգո Արմենիա» (ՍՊԸ), «Ագրո թրեյդ» (ՍՊԸ), «Գոլդեն բեյքրի», «Ռոյալ – Արմենիա», «Սմօգսոյուզ» ՍՊԸ,  «Ռեֆրուտ» ՍՊԸ։

Ապրիլի 7-ից 10-ը «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցությամբ, հիմնադրամի կողմից ձեռք բերված պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների փաթեթներ են բաշխվում Արագածոտնի մարզի 351 միանակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ապրիլի 8-ին նախաձեռնությանը միացավ նաև «Իքս Գրուպ» ընկերությունը՝ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ լավաշ, տոնական կուլիչ, ինչպես նաև «Արաքս թռչնաֆաբրիկայի» արտադրության ձու ավելացնելով փաթեթներին, որոնք Հայկական Կարմիր խաչի կամավորները բաժանեցին Ապարանի շրջանի 90 միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարդասիրական աջակցությունը տրամադրվում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։

Նշված ամբողջ գործունեությունն իրականացվում է և շարունակական է մեր գործընկերների շնորհիվ՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների միջազգային ֆեդերացիա, Կարմիր  խաչի միջազգային կոմիտե, Դանիական Կարմիր խաչ, ԱՄՆ կառավարություն, Եվրամիություն: