ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք
Հասարակություն
09.04.2020 | 14:54Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։
ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։ Ոստիկանությունից այս տեղեկությունը չմեկնաբանեցին և հորդորեցին հարցերն ուղղել ԱԱԾ։ ԱԱԾ-ից էլ տեղկությունը դեռևս չեն մեկնաբանում։
Factor.am-ը հետևում է իրադարձությունների ընթացքին, նոր զարգացման դեպքում ձեզ կտեղեկացնենք։