Կոտրել էր մեքենայի ապակին ու դրամապանակ գողացել․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 7-ին Մալաթիայի քրեական հետախույզները նախկինում կատարված գողություն են բացահայտել։ Դեպքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել էր նախորդ տարվա հուլիսի 18-ին։ Բաժին ահազանգած կինը հայտնել էր, որ Անդրանիկի փողոցի թիվ 142 շենքի բակում կայանված մեքենայից գողություն են արել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբն արձանագրեց, որ կոտրել են «Տոյոտայի» ապակիներից մեկն ու տիրոջ դրամապանակը գողացել։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Մալաթիայի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Դեպքից ամիսներ անց հետևողական աշխատանքը արդյունք տվեց։ Բաժնի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է Իսակովի պողոտայի 29-ամյա մի բնակիչ։ Կասկածվողը ապրիլի 7-ին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։

Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։