Ո՞ր երկրներն են խուսափել կորոնավիրուսից և ինչպես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 21:05
ԿԸՀ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 20:50
ԵՄ-ն կբացի միության անդամակցության առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ
11.06.2026 | 20:39
Փաշինյանի «անձնական ողբերգությունը»․ Անի թաղամասից մինչև արտահերթ ընտրություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 20:30
ԱԺ-ում հենակետ ունենալը կուժեղացնի մեր պայքարը․ մանդատ վերցնելով՝ չի դադարելու պայքարը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 20:30
Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ 3 ավտոմեքենա վնասվել է
11.06.2026 | 20:25
Սամվել Կարապետյանը «Հայաստան» հիմնադրամին 70 միլիոն դոլարի նվիրատվության չի արել․ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը ուռճացված է
11.06.2026 | 20:10
Էդ զենքերն էս գործի հետ կապ չունեն, դրանք ու փամփուշտներն օրինական են, որսորդական. Արթուր Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:56
Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդանում և Սևանում
11.06.2026 | 19:50
Բաքվի դատարանը երկարաձգել է Ադրբեջանի ընդդիմության առաջնորդի ու հեղաշրջման համար մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի կալանքը
11.06.2026 | 19:45
Ոչինչ ավարտված չէ․ եթե ԲՀԿ-ն անցնի՝ ՔՊ-ն չի ունենա սահմանադրական մեծամասնություն և 3/5-րդ․ դա հոգեբանական պահ է․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:28
Ի՞նչ կապ ունի Լիդյան այդ զենքերի հետ. ո՛չ մի կապ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:15
3500 մասնակցից՝ միայն 70-ը… Global Bridge-ում կայացավ «The Magic of English» մրցույթի եզրափակիչ փուլը
11.06.2026 | 19:03
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:53
ԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:44
Կայա Կալլասը կարող է լքել պաշտոնը․ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են բարեփոխել ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը․ FT
Բոլորը

Շուրջ 1․5 միլիոն վարակման և 83 հազար մահվան դեպքով կորոնավիրուսային պանդեմիան արդեն տարածվել է աշխարհի շուրջ 209 երկրում։

Վարակակիրների թվով առաջատարները Միացյալ Նահանգներն են, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան ու Գերմանիան։

Միևնույն ժամանակ, աշխարհի մի քանի կետերում առայժմ կորոնավիրուսին հանդիպել են միայն էկրանից այն կողմ։ Որո՞նք են այն երկրները, որտեղ կորոնավիրուսը դեռ չի հասել։

Այսպես, կորոնավիրուսի բռնկման օջախին՝ Չինաստանին սահմանակից Հյուսիսային Կորեայում, ըստ երկրի պաշտոնական տվյալների, մինչ օրս վարակման դեպք չի գրանցվել։ Պատճառը, գուցե, այն է, որ Հյուսիսային Կորեան առաջին երկիրն էր, որը կորոնավիրուսի պառճառով փակեց իր սահմանները։ Միայն Չինաստանի հետ այն իր սահմանը փակեց դեռ հունվարի 21-ին և այդպես թողել է առ այսօր։ Երկրում ներդրվել են նաև խիստ սահմանափակումներ, ինչպես, օրինակ, արտերկրից բոլոր վերադարձողների 1 կամ 2 ամիս տևողությամբ մեկուսացումն է։ Թեև, հաշվի առնելով Կորեայում առկա տոտալիտար համակարգը, շատ փորձագետներ չեն բացառում, որ այստեղ կորոնավիրուսի արձանագրման դեպքեր  չ թե չկան, այլ դրանց մասին պարզապես չի բարձրաձայնվում։

9․5 միլիոն բնակչություն ունեցող Տաջիկստանը ևս կորոնավիրուսից զերծ է մնացել։ Դեռ մարտի 3-ին 35 երկրի քաղաքացների համար մուտքը Տաջիկստան արգելվեց։ Դրանց թվում էին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Իտալիան, Չինաստանը։ Տաջիկստանում այժմ 3913 քաղաքացի շարունակում է պարտադիր մեկուսացման տակ մնալ։ Դրանք այն քաղաքացիներն են, որոնք արտերկրից են վերադարձել։

Կորոնավիրուսի 67 հազարից ավելի վարակակիր ու 4000 մահ ունեցող Իրանին սահմանակից Թուրքմենստանում վարակին ծանոթ չեն ու, կարծես, ծանոթանալու ցանկություն էլ չունեն։  Այստեղ ոչ միայն վարակման դեպք չկա, այլ նաև արգելված է «կորոնավիրուս» բառի գործածումը։   Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում վերջին տեղը զբաղեցնող Թուրքմենստանում «կորոնավիրուս» բառն արգելված է գործածել մամուլի հրապարակումներում, ինչպես նաև հանված է կրթական, բժշկական ու աշխատանքային հաստատություններում բաժանվող առողջապահական թռուցիկներից։

Կորոնավիրուսի 2795 դեպք ունեցող Սաուդյան Արաբիային և 419 դեպք ունեցող Օմանին սահմանակից Եմենում նույնպես մինչ օրս վարակակիր չի հայտնաբերվել։ 29 միլիոն բնակչություն ունեցող երկրում, ըստ պաշտոնական տվյալների, հազարավոր մարդկանց են թեստավորել, սակայն նրանից որևէ մեկը դրական պատասխան չի ունեցել։

Ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսը հետաքրքիր ձևով  շրջանցում է այն երկրները, որտեղ, այսպես ասենք, այնքան էլ թափանցիկ կառավարման համակարգեր չեն։

Գրեթե 800 հազար բնակչություն ունեցող Կոմորոսը և 2 մլն բնակչություն ունեցող Լեսոթոն աֆրիկյան վերջին 2 երկրներն են, որտեղ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Մեկ ամիս առաջ էլ  Կոմորոսը Չինաստանին մի ամբողջ  100 եվրո  էր նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Օվկիանիայում գտնվող, ընդամենը 187 հազար բնակչությամբ մեկ այլ երկիր՝ Սամոան, մարտի 25-ից կարանտինի ու արտակարգ դրության մեջ է։ Նույն վիճակում է նաև Կիրիբաթին, որտեղ բնակչությունը 102 հազար է։  Երկու երկրներում էլ մինչ օրս կորոնավիրուսի դեպք չի արձամագրվել։

Օվկիանիայի երկրներից կորոնավիրուսային պանդեմիայից զերծ են  նաև Սոլոմանյան ու Մարշալյան կղզիները, Տոնգան, որտեղ մինչ օրս 8 մարդու են թեստավորել,  Միկրոնեզիան, Պալաուն, աշխարհում ամենաքիչ այցելվող երկիր համարվող Նաուրուն,  և Վանուատուն, որը 6000-ից ավելի վարակակիր ունեցող Ավստրալիայից 1800 կմ է հեռու։ Կորոնավիրուս չկա նաև Տուվալուում, ուր տարեկան 200-ից էլ պակաս զբոսաշրջիկ է այցելում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան