Առանց դիմակի և ձեռնոցների փողոցային առևտուր. Ավան վարչական շրջանը՝ արտակարգ դրության ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Ավան վարչական շրջանում նույնիսկ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում աշխուժություն է: Factor.am-ի թղթակիցը շրջայց է կատարել Ավանում, և մեր տեսախցիկն արձանագրել է, որ այստեղ, չնայած հորդորներին, շատ են մարդիկ, որոնք փողոց են դուրս գալիս առանց դիմակի, փողոցային առևտուրը նույնպես իրականացվում է առանց դիմակի և ձեռնոցների:
Ի դեպ՝ ապրիլի 7-ի առիթով այստեղ ծաղիկների վաճառքը, ըստ արձանագրված պատկերի, բավական աշխույժ է: