Չարտահանձնել և ապաստան տալ Միսակ Լազարյանին. «Սասնա Ծռեր» կուսակցության հայտարարությունը

Լուրեր

20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
20.04.2024 | 13:33
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցությունից․ ՀՀ-ն կբարձրացնի Արծվաշենի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 12:55
Կիրանցի մի խումբ բնակիչներ և ընդդիմադիր գործիչներ փակել են ճանապարհը՝ դժգոհելով սահմանազատման հարցով ՀՀ-Ադրբեջան հայտարարությունից
20.04.2024 | 12:50
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
20.04.2024 | 12:41
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում են չարտահանձնել և ապաստան տալ Միսակ Լազարյանին:

Հիշեցնենք, որ 2011 թվականին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքում հայերին պատկանող ռեստորաններից մեկում միջադեպ է գրանցվում հայերի և ադրբեջանցիների միջև, զինված ադրբեջանցիներ են մտնում հայկական ռեստորան, սակայն հայերին հաջողվում է խլել զենքը և սպանել ադրբեջանցուն, իսկ դեպքից հետո երկու հայ երիտասարդները փախնում են, որոնցից մեկը՝ Միսակ Լազարյանը, 2012 թվականից գտնվում է Հայաստանում, իսկ մյուսի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ։

Միսակ Լազարյանի փաստաբան Արկադի Գևորգյանը yerkir.am կայքին պատմել է, որ երբ սպանության գործով ռուսները հարուցել են քրեական գործ, Միսակ Լազարյանի և մյուս տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, բայց որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Հիմա, ըստ փստաբանի, ՀՀ դատախազությունը ցանկանում է Միսակ Լազարյանին կալանքի տակ պահել՝ հանձնելու նպատակով։

Իսկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը թեմայի առնչությամբ ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ հանձնելու որոշում Դատախազությունը չի կայացրել:

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարությունը՝ ստորև.

«ՀՀ իշխանությունները դիտարկում են ազգությամբ հայ, բայց ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանին արտահանձնելու հարցը։

Միևնույն ժամանակ՝ Միսակ Լազարյանը դիմել է ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով։

Միսակ Լազարյանը և միլիոնավոր հայեր ՀՀ քաղաքացի չեն հայրենազրկության և դարեր շարունակ պետականություն չունենալու պատճառներով։

Նրանց մեծ մասը ՀՀ քաղաքացի չեն նաև այն պատճառով, որ ԽՍՀՄ-ի լուծարումից հետո իր անկախությունը դե յուրե վերականգնած ՀՀ-ն դե ֆակտո ձևավորվեց որպես կիսագաղութային համակարգ և բոլոր հայերի պետություն դառնալու փոխարեն օտարեց նրանց, ավելին՝ կեղեքեց ու կիսով չափ բռնագաղթի ենթարկեց իր տարածքում բնակվող հայերին։

Եվ այսօր, երբ արդեն երկու տարի է, ինչ մեր ժողովուրդը սպասում է, թե ազգադավ ու կեղեքիչ ռեժիմին իր ընդվզմամբ տապալելուց հետո նոր իշխանությունները վերջապես գործնական քայլեր կկատարեն ՀՀ-ն բոլոր հայերի համար տուն ու ապաստան դարձնելու ուղղությամբ, ականատես է դառնում միանգամայն հակառակ մոտեցման։

Որևէ արդարացում չի կարող ունենալ Միսակ Լազարյանին ՌԴ-ին արտահանձնելու գործընթացը, որ նախկիններից ավելի մեծ ջանասիրությամբ ձեռնարկել են ՀՀ նոր իշխանությունները։

Այս արարքն անընդունելի է թե՛ ազգային արժանապատվության, և թե Միսակ Լազարյանի կյանքի անվտանգության նկատառումներով։

ՌԴ-ն, արհամարհելով ՀՀ-ին, ապաստան է տալիս կամ պատսպարում է ՀՀ-ում առանձնապես ծանր հանցագործություններ կատարած նախկին ռեժիմի անդամներին և հրաժարվում է արտահանձնել նրանց։ Բացի այդ՝ ստորացնում և/կամ մահվան դուռն է հասցնում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի։

ՌԴ-ն նաև սերտորեն գործակցում է մեզ ոչնչացնելու պաշտոնական ռազմավարություն որդեգրած Ադրբեջանի հետ և նրա միջամտությամբ կոծկում է իր տարածքում ադրբեջանցիների ձեռքով կատարած հայերի սպանությունները, անգամ անտերության է մատնում ադրբեջանական գերության մեջ հայտնված հայկական ծագմամբ իր քաղաքացիներին։

Ուստի ակնհայտ է, որ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանի կյանքը վտանգված է լինելու ՌԴ իրավազորության տակ հայտնվելու պարագայում։

Խստորեն դատապարտում ենք ազգությամբ հայ Միսակ Լազարյանին օտար պետությանն արտահանձնելու դավաճանական գործընթացը։ Պահանջում ենք ապաստան տալ նրան և նրա ճակատագիրը որոշել իր Հայրենիքում»։