Ոսկետափի վարակակիրները «Սպայկա» ընկերության աշխատակիցներ են. համայնքապետարան

Լուրեր

25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
25.08.2026 | 16:24
Անկարան անդրադարձել է պնդումներին, որ փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում սահմանափակումների են ենթարկվում
25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:57
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 15:55
Շոգը «սպանում է» կենդանիներին․ Կենտրոնական Եվրոպայում անասնակերի լուրջ պակաս է կանխատեսվում
Բոլորը

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլի դրությամբ մարզում կա կորոնավիրուսով վարակված 158 քաղաքացի: Նրանցից երկուսը Ոսկետափ համայնքից են:

Factor.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ Ոսկետափ համայնքի վարակակիրները «Սպայկա» ընկերության աշխատակիցներ են: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև Ոսկետափի համայնքապետարանի աշխատակազմից:

«Նրանք անմիջապես մի մեքենայով են գնացել, կանայք են եղել: «Սպայկայի» Արտաշատի ջերմոցներում սովորական բանվորներ են աշխատում: Երեկ են մեկուսացրել, չեն ասում՝ ուր են տարել, բայց մեկուսացրել են: Այդքան էլ մեծ տարիքի չեն, մեկը՝ 33, մյուսը՝ 50-ի մոտ:

Ընտանիքի անդամներն էլ տանը ինքնամեկուսացված են»,- ասաց աշխատակազմի ղեկավար Կարինե Ավդալյանը: Տեղեկությունների վերաբերյալ Factor.am-ը պարզաբանում խնդրեց նաեւ «Սպայկա» ընկերությունից:

«Մենք աշխատողներին ասում ենք՝ ով հեռահար է ուզում, թող աշխատի, իսկ ով լավ չի զգում իրեն, թող աշխատանքի չգա: Հստակ դեպքեր չեմ կարող ասել, ոչ էլ թիվ կարող եմ ասել, թե քանի հոգի կա այդպես: Համապատասխան մարմիններն աշխատում են եւ տվյալ անձանց համար բուժման մեխանիզմ են մշակում: Մենք չենք բացահայտողը, մենք ջերմություն ունեցողներին չենք թողնում գալ աշխատանքի: Մեր աշխատողների հետ կապված մենք նման տեղեկություն չունենք, բայց Ոսկետափից ունենք վեց-յոթ աշխատող, որոնք մի երկու օր է՝ աշխատանքի չեն գալիս: Որ զանգում ասում են՝ չենք գալիս, մենք չենք էլ խորանում»,- մեզ հետ զզրույցում ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը:

Նարեկ Կիրակոսյան