Գյումրեցի 50 անապահով ընտանիք պարենային աջակցություն է ստացել. «Պարենային շտապ օգնություն» ծրագիրը շարունակվում է

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Գյումրիում մարտի 28-ից մեկնարկել է «Պարենային շտապ օգնություն»  ծրագիրը: Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ու տեղաշարժի խիստ սահմանափակումների պատճառով շատ անհատներ ու ընտանիքներ կորցրել են եկամտի աղբյուրը և չունեն նվազագույն պարենային ապահովում։ Նման վիճակում հայտնված գյումրեցի անապահով ընտանքիներին օգնում  է «Պարենային շտապ օգնությունը»՝ տրամադրելով նվազագույն պարենային զամբյուղ՝ մեկ շաբաթվա համար։

Այս օրերին ընթացքում ծրագրի պատասխանատուներն արդեն ստացել են առցանց 1.497 դիմում, որից հաստատվել է 25-ը, մյուս հայտերն ուսումնասիրման փուլում են։ 50 ընտանիքի էլ արդեն պարենային աջակցություն է տրամադրվել։

«1.497 հայտերից 212-ը մերժվել են, քանի որ մեր ընտրած չափորոշիչներին չեն համապատասխանել։ Նրանք այն ընտանիքներ են, որոնք կարող են օգտվել պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից։ Մինչ այս, մենք հատկացրել ենք 50 ընտանիքի պարենային նվազագույն զամբյուղներ, որոնցից 25-ը նպատակային հանգանակություն է։ Մեզ դիմել են բարերարներ ու ասել, որ ցանկանում են օգնություն տրամադրել «Թռչունյան տան» մանկատան սաներին, որոնք կառույցի լուծարումից հետո ընտանիքներ են վերադարձել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Պարենային շտապ օգնություն» ծրագրի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը։

Նա նշեց նաև, որ 88 ընտանիք էլ սպասման փուլում է։

«Սպասողները նրանք են, որոնք մասամբ են համապատասխանում ծրագրի չափորոշիչներին։ Իրենց ուղարկել ենք սպասման փուլ, որ հասկանանք՝ ովքեր են դիմում, որովհետև հայտերի ընդունումը շարունակվում է։ Եթե բոլոր չափորոշիչներին բավարարող ընտանիքներին օգնենք ու հետագայում ստացվի այնպես, որ ունենանք հավելյալ փաթեթներ, ապա այդ 88 ընտանիքներին  էլ կաջակցենք»,- ասաց Լենա Հովհաննիսյանը։

Ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են գրանցվել օնլայն՝ shtapognutyun.am կայքում։ Անապահով ընտանիքներին օգնել ցանկացողներն էլ կարող են donate4gyumri.am կայքում առկա հաշվեհամարներին փոխանցումներ կատարել։ Արդեն հավաքագրվել է 1 մլն 339 հազար դրամ, որից 300.000 դրամը նպատակային է՝ «Թռչունյան տան» սաների համար։

Բացի այդ՝ Գյումրիի մեծ խանութներում ու սուպերմարկետներում տեղադրվել են ծրագրի տարբերանշանով զամբյուղներ ու սայլակներ, որտեղ մարդիկ կարող են պարենի տեսքով աջակցել կարիքավոր ընտանիքներին։

«Սուպերմարկետների հետ սկսել ենք աշխատել մարտի 29-ից , և արդեն հավաքագրվել է  46 փաթեթ։ Դրամային գնահատմամբ՝ ունենք 600.000 դրամի մթերային ապրանքներ։ Նաև երկու հացի արտադրամասի հետ ենք համագործակցում, որոնք մեզ անսահմանափակ քանակությամբ հաց են տրամադրում»,- ասաց «Պարենային շտապ օգնություն» ծրագրի մամուլի պատասխանատուն։

Ծրագրում մեծ դերակատարում ունեն կամավորները, որոնք բաժանված են երկու խմբի. մի խումբն  իրականացնում է սննդի ձեռքբերում, տեսակավորում ու բաժանում, մյուսը զբաղվում է օնլայն հայտերի մշակմամբ։

Հավելենք, որ «Պարենային շտապ օգնություն» ծրագիրն իրականացվում է նախաձեռնող խմբի, Շիրակի մարզպետարանի, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի համատեղ ջանքերով։

Էմմա Չոբանյան