ՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ հաղթահարելու համար կոնորավիրուսը

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Երեկ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն բանաձև է ընդունել. նշելով համաճարակով պայմանավորված աննախադեպ հետևանքները՝ կազմակերպությունը կոչ է արել ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ թուլացնելու ու հաղթահարելու կորոնավիրուսը. հաղորդում է usnews.com-ը:

Բանաձևով ՄԱԿ-ը վերահաստատում է միջազգային համագործակցության շրջանակներնում իր ստանձնած պարտավորություններն ու ՄԱԿ կառույցների առանցքային դերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ տարվող պայքարում։

Առաջարկվում է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համակարգի անցկացվելիք համաշխարհային միջացառումները։

Բանաձևում նշվում են այն հսկայական վնասները, որոնք կորոնավիրուսի պատճառով կրում են աշխարհի բոլոր երկրների հասարակություններն ու տնտեսությունները, տուրիզմն ու առևտուրը, այն ավերիչ վնասները, որոնք վարակը հասցրել է մարդկանց կենսակերպին, առավել ևս երբ խոսքը գնում է ամենաաղքատ ու խոցելի խմբերի մասին։

Բանաձևում նաև ընդգծում է, որ պանդեմիայի պայքարի ժամանակ պետք է պահպանվեն մարդու իրավունքներն ու բացառվի խտրականության, ռասիզմի ու քսենոֆոբիայի որևէ դրսևորում։