Մենք պետք է ջանքեր գործադրենք սահմանին գազի գնի նվազեցման ուղղությամբ, իսկ ՀԾԿՀ-ն բծախնդրորեն կգնահատի «Գազպրոմ Արմենիայի» առաջարկի հիմնավորվածությունը․ Մհեր Գրիգորյան

Լուրեր

12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
Բոլորը

Դեռ օրեր առաջ հայտարարություն տարածվեց, ըստ որի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Ըստ հայտարարության՝  խոսքը գազի գնի նվազեցման մասին է։

Դրան, սակայն, հաջորդեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությունը։ Սահմանին գազի գնի նվազեցման խոսակցություններին զուգահեռ, Հայաստանում գործող ընկերությունը դիմել է ՀԾԿՀ-ին՝ գազի գնի շուրջ 11 տոկոս թանկացման համար։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից գազը Հայաստանի համար թանկացավ 15 դոլարով՝ սահմանին 150 դոլարի փոխարեն դառնալով 165 դոլար։ Հայաստանի բնակիչների համար, սակայն, դրա գինը չփոխվեց․ պահպանվեց 255 դոլարը։

Այս տարվա սկզբին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց․ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունը գազի գնի վերանայման համար դիմում չի ներկայացնի մինչև ապրիլի 1-ը։ Ու մինչ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, զբաղված է ստեղծված համաճարակի հնարավոր հետևանքները մեղմելու գործով, «Գազպրոմ Արմենիա»-ն, փաստորեն, առանց օր կորցնելու, պայմանավորվածության ավարտի հենց նույն օրը հայտարարում է գազի գնի թանկացման դիմումի մասին։

Որքանո՞վ է արդարացված այս փուլում գազի առաջակվող թանկացումը․ սա կուսումնասիրի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 80-օրյա ժամկետով։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ընկերությունը կարող է ունենալ իր պատճառները նման դիմում ներկայացնելու համար։

«Գազպրոմ Արմենիա»-ն  իր տեսանկյունից կարող է նման բան անել, քանի որ գազը սահմանին թանկացել է և նա մի տարուց ավելի փորձել է այդ 15 դոլարը կոմպենսացնել և չթանկացնել։  Երկրորդը՝ այս կորոնավիրուսի հետ կապված ինքն էլ, ինչպես մյուս տնտեսվարող սուբյեկտները, որոշակի ռեժիմների է ենթարկվում, որոշակի խնդիրներ է իր մոտ առաջանում, կարող է այդ քայլն անել, այստեղ ինչ-որ անբարոյական քայլ չպետք է համարենք դա»,- կարծիք հայտնեց  տնտեսագետը։

Վերջինս, սակայն, ընդգծեց․ մինչ այժմ հանելուկային է՝ ինչպես է ստացվում, որ գազը սահմանին արժե 165 դոլար, իսկ բնակիչներին հասնում է 255 դոլարով, այժմ էլ առաջարկվում է բարձրացնել մինչև 283 դոլար։ Ըստ տնտեսագետի՝ Կառավարությունը այս հարցում ևս պետք է ուսումնասիրություն իրականացնի։

««Գազպրոմ Արմենիան» համարյա կրկնակի չափով թանկացնում է, 15 դոլար է սահմանին թանկացել, ինքը 28 դոլար է ավել ասում, այսինքն՝ ինչքան որ սահմանի վրա հաջողվի չթանկացնել, կրկնակի չափով էլ ինքը չի թանկացնի։ Ուղղակի այստեղ պետական մարմինները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ էլ պետք է որոշակի աշխատանք տանեն։ Մենք, կարծես, համաձայնել ենք այն մտքի հետ, որ սահմանից այս կողմ կրկնակի  պետք է թանկանա, բայց ինչի՞ պետք է սահմանից հետո կրկնակի թանկ լինի Հայաստանի տարածքի մեջ, ի՞նչն է պատճառը։ Մենք լավ խորացե՞լ ենք ծախսերի մեջ, նրա բարեփոխումներ մեջ, մոդեռնիզացիայի հարցերի մեջ, սա մի քիչ հանելուկային հարց է, որ միշտ մնում է ուժի մեջ ։ Մենք միշտ խոսում ենք սահմանի վրա չթանկացնելուց, գնում ենք Գազարտի դուռը, բայց ներքին հատվածում թանկացումը համարում ենք օրինական ու հարգելի, նաև այս հատվածի վրա պետք է կենտրոնանանք»,- նշեց Գագիկ Մակարյանը։

Համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը հաշվի առնելով, բազմաթիվ դիտարկումներ են հնչում Հայաստանի համար գազի գնի նվազման անհրաժեշտության մասին։ Այս մասին նաև անդրադարձ է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցում։

«Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը շեշտել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ստեղծված իրավիճակին ընդհանրապես»,- նշված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ի՞նչ է նշանակում նման քննարկումների ֆոնին «Գազպրոմ Արմենիայի» թանկացման դիմումի վերաբերյալ հայտարարությունը։

Factor.am-ի հարցին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Նշեմ, որ ներկայումս գործում են հինգ սպառողական խմբեր, որոնց համար սահմանված են տարբեր սակագներ։ Այս հինգ սպառողական խմբերի համար սահմանված սակագների միջին կշռութայինն այս պահին կազմում է 255 դոլար, հայտով առաջարկվում է այն սահմանել 283 դոլար։ Ըստ հայտով ներկայացված առաջարկի, գազը որոշ խմբի համար կէժանանա, որոշների համար՝ կթանկանա։ Եվ այս բոլոր հաշվարկները բխում են սահմանին 165 դոլար գնին գումարած ընկերության մարժան, որի չափը պետք է քննարկվի և հաստատվի ՀԾԿՀ- կողմից, եթե հիմնավորված համարվի: Ընդ որում, ելնելով հիմնավորումների արդյունքում ձևավորված միջին գնից, ՀԾԿՀ-ի կողմից է սահմանվելու տարբեր սպառողական խմբերի սակագները:

Հաշվի առնելով համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, ես 31.03.2020թ. դիմել եմ Գազպրոմ ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին նամակով, որով առաջարկել եմ նոր բանակցություններ սկսել, մասնավորապես, նշված 165 ԱՄՆ դոլար սահմանի գնի նվազեցման շուրջ:

Սահմանի գնի ցանկացած չափի նվազեցում ինքնաշխատ կերպով և համապատասխան չափով կնվազեցնի սակագինը: Կարծում եմ, որ մենք պետք է ջանքեր գործադրենք սահմանի գնի նվազեցման ուղղությամբ, իսկ ՀԾԿՀ-ն սահմանված ժամկետում բծախնդրորեն կգնահատի հայցվող հավելյալ մարժայի չափի հիմնավորվածությունը»,- նշել  է Մհեր Գրիգորյանը։

 

Անժելա Պողոսյան