Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով. abcnews
Քաղաքականություն
02.04.2020 | 21:03Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կորովիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել. այս մասին հաղորդում է abcnews-ը:
«Տարբեր ախտանշանների ի հայտ գալուց հետո խորհրդարանի նախագահը կորոնավիրուսի թեստավորում է անցել: Դրական արդյունքով պայմանավորված՝ ներկայումս նա գտնվում է կարանտինում և բուժում է ստանում»,- ասվում է հայտարարության մեջ: