ԱՄՆ-ում ամենուր բացվում են ժամանակավոր վրանային հոսպիտալներ. VOA

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ:  Քաղաքային իշխանությոնները շատ վայրերում բացում են վրանային հիվանդանոցներ: Իրավիճակը մոտ է պատերազմականին. գրում է amerikayidzayn.com-ը:

Նյու Յորքի Քվինս թաղամասի Էլմհարսթ հիվանդանոցը հայտնվել է քաղաքում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնում: Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ հիվանդների: Վերջիններիս սպասարկելու համար հիվանդանոցին կից բացվել են վրանային բուժօգնության կետեր:

Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Բրուքլինի հիվանդանոցում, որը ևս պետական բուժհաստատություն է: Բոլոր բժշկական կենտրոնները մարդաշատ են, ամենուրեք լսվում է անցնող շտապ օգնության ավտոմեքենաների ձայնը: Որոշ հատվածներում կարելի է հանդիպել սառնարաններով բեռնատարների:

Այժմ Միացյալ Նահանգներում ընթանում է հարյուրավոր ժամանակավոր հիվանդանոցների կառուցման գործընթաց՝ կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար: Այսօր ԱՄՆ-ում հիվանդների թիվն անցել է 200 հազարը: Կորոնավիրուսից մահացել է շուրջ 4300 մարդ: Այս թիվը գերազանցել է ընդհանուր մահացածների թիվը Չինաստանում, որտեղ սկսվել էր համաճարակը:

ԱՄՆ պաշտոնական աղբյուրները նշում են , որ մահերի թիվը կարող է լինել անհամեմատ ավելի մեծ՝ 100 մինչև 200 հազար մարդ:

Հաշվի առնելով այս զարգացումներն` ամերիկյան բանակի ինժեներական ստորաբաժանումները ձեռնարկել են ժամանակավոր հիվանդանոցների ստեղծման գործընթաց՝ բազմաթիվ կենտրոններ, հյուրանոցներ և այլ տարածքներ վերածելով բուժսպասարկման կետերի:

Նյու Յորքում ևս շատ տեղերում հիմնվում են ժամանակավոր հիվանդանոցներ: Դրանցից մեկը բացվել է Նյու Յորքի նշանավոր Սենթրալ Փարքում, մեկ այլ բուժսպասարկման կենտրոն է հիմնվել թենիսի ազգային կենտրոնում, որտեղ սովորաբար անցնում է թենիսի ԱՄՆ-ի բաց մրցաշարը:

Լոս Անջելեսի “Մերսի” նավի օրինակով այստեղ ևս ժամանակավոր հիվանդանոցներ են բացվել նավի վրա Հուդզոն գետում, որոնք կարող են ընդունել մինչև 1000 հիվանդի: Նյու Յորքը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած նահանգը: