ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ընկերությունն արտակարգ դրություն է խախտե՞լ՝ Աշոտ Արսենյանի տարածքում շինարարություն իրականացնելով. Ոստիկանությունն արձանագրություն է կազմել, տնօրենը՝ հերքում է

Լուրեր

01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Factor.am-ին փոխանցել են մի տեսանյութ, որի համաձայն, Երևան քաղաքի Արշակունյաց 18 հասցեում շինարարություն է իրականացվում: Մասնավորապես, ըստ այդ կադրերի,  շարժվում է վերամբարձ կռունկը և երկու աշխատակից իրականացնում են զոդում (սվարկա):  Արշակունյաց 18 հասցեում «Բյուրեղ բնակելի թաղամաս» ՍՊԸ-ն բնակելի շենք է կառուցում: Այս ընկերությունը պատկանում է «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի նոր տեսակի տարածմամբ  պայմանավորված՝ հայտարարված է արտակարգ դրություն՝ խիստ սահմանափակումներով: Այդ թվում՝ արգելվում է նաև շինարարություն իրականացնելը:

Factor.am-ը պարզաբանում խնդրեց «Բյուրեղ բնակելի թաղամաս» ընկերության իրավաբան Մարիա Սահակյանից, թե ինչպես է այս օրերին շինարարություն իրականացվում: Նա մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ պարետի որոշումից անմիջապես հետո տարածքում շինարարությունը դադարեցվել է: Ընդգծենք, որ մեզ տրամադրված տեսանյութը մինչ հրապարակումը նաև տրամադրել ենք ընկերության ներկայացուցչին՝ հնարավոր թյուրիմացությունից խուսափելու համար:

«Այն պահից, երբ պարետի որոշումը եղել է, մեր կողմից պատվիրված կապալառու ընկերությունը դադարեցրել է շինարարությունը: Վերսկսելու ենք այն պահից, երբ կլինի պարետի համապատասխան որոշում: Այդ նախագծի բոլոր աշխատակիցներն անցել են հեռավոր կարգով աշխատանքի, որևէ մեկը այս պահին գրասենյակում չի գտնվում: Հենց որոշումը եղել է, նախագիծը դադարեցրել ենք, աշխատակիցներին ուղարկել տուն»,- վստահեցրեց իրավաբանը:

Ոոստիկանության հասարակայնության և տեղեկատվության վարչությունից, սակայն,  Factor.am-ին փոխանցեցին, որ այսօր Արշակունյաց 18 հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ ստացել են ահազանգ, որի հետքերով Ոստիկանության կողմից կազմվել է մի քանի արձանագրություն՝ սահմանված կարգը խախտելու համար:

«Անհայտ քաղաքացուց ահազանգ է եղել, որ Արշակունյաց 18 հասցեում շինարարություն է իրականացվում: Ոստիկաններն էլ ահազանգով գնացել են նշված հասցե: Գործող կարգը խախտելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- փոխանցեց վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Բյուրեղ բնակելի թաղամաս» ընկերության իրավաբանն այս կապակցությամբ  նշեց, որ այս պահին չի կարող որևէ կերպ մեկնաբանել Ոստիկանության կողմից կազմված արձանագրությունները, քանի որ դրանց հետ ծանոթ չէ: «Ես այս պահին իմ ձեռքի տակ չունեմ այդ արձանագրությունը, չեմ կարող մեկնաբանել: Չեմ գտնվել նաև արձանագրության կազմման վայրում: «ՄԼ Մայնինգ» ընկերությունն է շինարարությունն իրականացնում, և մեզ հավաստիացրել են, որ որևէ շինարարություն տեղի չի ունենում»,- ասաց նա:

«ՄԼ Մայնինգ» շինարարական ընկերության տնօրեն Էդուարդ Մարգարյանն էլ ընթացող շինարարության մասին տեղեկությունները զրպարտություն որակեց: Նա ևս պնդեց, որ կատարում են պարետի համապատասխան որոշումը: Իսկ մեր դիտարկմանը, որ տեսանյութում կռունկը շարժվում է, նա հետևյալ կերպ արձագանքեց. « Քամուց կռունկը ճոճվում է, դա նորմալ է, որ ճոճվում է: Ինչ-որ մեկը փորձում է կեղծ բաներ տարածել և շատ վատ բան է անում: Պարետի որոշմամբ բոլոր շինարարությունները դադարեցվել են: Այսօր այնտեղ միայն մեխանիկն է գնացել, ոստիկանները մոտեցել են՝ բողոքի հիման վրա արձանագրել են, որ շինարարություն չի կատարվում, կեղծ ահազանգ է եղել: Տեղում միայն պահակն է եղել և մեխանիկը, որ տեխնիկական սպասարկում իրականացնի»:

Հարցին՝ այդ դեպքում ինչու է ոստիկանությունն արձանագրություններ կազմել, Էդուարդ Մարգարյանը պատասխանեց, որ աշխատակցի տեղաշարժման թերթիկի հետ կապված խնդիր է եղել: «Գործող կարգը խախտելու հիման վրա կազմվել է արձանագրություն մեխանիկի կամ սլեսարի ամենօրյա թերթիկի հետ կապված: Կազմել են արձանագրություն թերթիկի համար, բայց հետո պարզել են, որ էլեկտրոնայինն առկա է»:

Ի դեպ, նշենք, որ ըստ «Հետք»-ի, «ԼՄ Մայնինգ» ընկերությունը պատկանում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին: Այս տարվա փետրվարի 15-ին Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարները փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում:

Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները փետրվարի 15-ին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել էին «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբ թափելու անօրինական դեպքը, երբ «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել էին շինաղբը թափել չսահմանված վայրում։

Այդ օրը հայտարարություն էր տարածել նաև Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի։ Ավելին, քայլեր էին ձեռնարկվելու ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նարեկ Կիրակոսյան