Գազի գինը շարքային սպառողների համար կարող է նվազել, նպաստառուների համար՝ բարձրանալ. «Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ կդիմի

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն առաջարկում է այս տարվա օգոստոսի 1-ից ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար բնական գազի գինը նվազեցնել շուրջ 2,3 տոկոսով։ Վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազը, գործող 139 000 դրամի փոխարեն, կարժենա 135 909.6 դրամ։

Միաժամանակ, հայտարարության համաձայն, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար ընկերությունն առաջարկում է գազի գինը բարձրացնել շուրջ 36%-ով։ Տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար, վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի 100 000 դրամ արժեքի փոխարեն, առաջարկվում է սահմանել 135 909.6 դրամ։

Փաստորեն, սա ենթադրում է, որ գազի միասնական սակագին կսահմանվի բոլորի սպառողների համար։

Գազի սակագների սահմանման և վերանայման համար ընկերությունը պատրաստվում է դիմել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

Ընկերության հայտարարության համաձայն, որը հրապարակվել է azdarar.am կայքում, սակագնի փոփոխությունը կվերաբերի ՀՀ բնական գազի բոլոր սպառողներին՝ բացառությամբ էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների։

Տարածված հայտարարության վերաբերյալ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ «Գազպրոմ Արմենիա»-ից, սակայն ընկերությունում նշեցին, որ որևէ կերպ չեն մեկնաբանում այն:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից էլ մեզ տեղեկացրին, որ այս պահի դրությամբ ընկերության կողմից պաշտոնապես մուտքագրված դիմում չունեն:

Անժելա Պողոսյան