ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը

Լուրեր

19.04.2024 | 12:48
Հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով․ ՊԵԿ նախագահի ուղերձը
19.04.2024 | 12:37
Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրին․ 8 մարդ զոհվել է, առնվազն 25-ը՝ վիրավորվել
19.04.2024 | 12:28
ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու բանաձևի նախագծի վրա
19.04.2024 | 12:17
Հանրային կյանքում առավել հաճախ թիրախավորվում են կանայք․ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը․ ՄԻՊ
19.04.2024 | 12:09
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
19.04.2024 | 12:01
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 12:00
Իրանի տարածքում ԱԹՍ-ներ են խոցվել, ըստ ԿԸՎ-ի՝ Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 11:52
Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը
19.04.2024 | 11:44
Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան
19.04.2024 | 11:35
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
19.04.2024 | 11:24
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ քաղաքապետարան
19.04.2024 | 11:21
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը
19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում  և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր:  «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 31 պատգամավորներ չմասնակցեցին քվեարկությանը։ Բացի «Իմ քայլը»  խմբակցության ներկա պատգամավորներից, նախագծին կողմ քվեարկեց նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Քվորումն ապահովելու համար պակասում էր 2 ձայն։

Նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարվել էին որոշակի փոփոխություններ։

Մասնավորապես՝ օրինագծից հանվել էր հեռախոսազանգի սկզբը և ավարտը ֆիքսելը։ Վերանայվել էին այն փոփոխությունները, որոնք կապված էին բժշկական գաղտնիքի փոխանցման հետ, երբ դա տրամադրվում էր երրորդ անձանց։ Այսպիսով՝ եթե անգամ երրրորդ անձը ստանալու էր այս տեղեկությունները, նա օրենքով սահմանված կարգով պետք է կարողանար այդ տվյալները սահմանափակել։ Սահմանվել էր ստացված տեղեկությունների պարտադիր ոչնչացման պահանջը։

Մանրամասները՝ տեսանյութում: