Արցախում արդեն քվեարկել է 26037 ընտրող․ ամենաակտիվը Ասկերանում են, պասիվը՝ Քաշաթաղում և Երևանում

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ԿԸՀ-ից հայտնում են, որ ժամը 11։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26 037 ընտրող կամ ընտրողների 24,9%-ը: Ստեփանակերտում տեղակայված 35 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 8908 ընտրող կամ ընտրողների 22․8%-ը։

Ասկերանի շրջանում տեղակայված 42 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 3775 ընտրող կամ 31․2%-ը։

Հադրութի շրջանում տեղակայված 42 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 2523 ընտրող կամ ընտրողների 28․7%-ը։

Մարտակերտի շրջանում տեղակայված 45 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 3566 ընտրող կամ 26․7%-ը:

Մարտունու շրջանում տեղակայված 39 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 4341 ընտրող կամ 25․0%-ը։

Շահումյանի շրջանում տեղակայված 16 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 536 ընտրող կամ 25․0%-ը։

Շուշիի շրջանում տեղակայված 9 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 944 ընտրող կամ 23․9%-ը։

Քաշաթաղի շրջանում տեղակայված 61 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 1350 ընտրող կամ 19․%-ը։

Երևանում տեղակայված է 1 ընտրատեղամաս, քվեարկությանը մասնակցել է 94 ընտրող կամ 12․1%-ը։