ՀՔԱՎ-ը դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի՝ ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևի գործով անգործություն ցուցաբերելու համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականի մարտի 20-ին  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել որոշում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները…Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին):

 

Գյումրեցի Ջ. Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևի գործով դատական նիստեր այդպես էլ չեն կայանում, ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը ամբաստանյալին դատարան չի ներկայացնում՝ պահանջելով անվտանգության գրավոր երաշխիքներ նրա ու նրան ուղեկցող անձանց համար: Առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ և 178-րդ հոդվածների պահանջներով, պնդելով, որ դատավարության անհարկի ու միտումնավոր ձգձգումները,  ամբաստանյալին դատարան չներկայացնելը  հանցագործություն է՝ 2020 թ. փետրվարի 7-ին  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել  ՀՀ գլխավոր  դատախազություն։