Կորոնավիրուսով նաև համաճարակաբաններ են վարակվել. նրանք «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի բժիշկներ են / թարմացված/

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով կորոնավիրուսով վարակվել են նաև «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի համաճարակաբաններ:

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաեւ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նա ասաց, որ նրանք «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի քաղաքային մասնաճյուղի բժիշկներ են: Մեր տեղեկություններով վարակվել են կենտրոնի ավելի քան 1 տասնյակ բուժաշխատողներ։ Հարցին, թե քանի բժշկի մասին է խոսքն, Ալինա Նիկողոսյանն ասաց, որ իրենք այդ մասին լրացուցիչ հաղորդագրություն կտարածեն:

Նշենք, որ բուժաշխատողների վարակված լինելու մասին նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր հայտնել: Հայաստանում մարտի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվել է ընդհանուր 30 քաղաքացի, փաստացի բուժում է ստանում 391-ը: Գրանցվել է մահացության երեք դեպք։

Հ․ Գ․ Մեր հրապարակումից րոպեներ անց Ան խոսնակը գրառում կատարեց ֆեյսբուքում՝ հայտնելով, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Նրա փոխանցմամբ՝ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ:

Նարեկ Կիրակոսյան