Հուսով ենք՝ գարնանը պատվաստանյութի փորձարկումից արդյունքներ կունենանք․ Նուբար Աֆեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Մոտ երկու շաբաթ առաջ պատվաստանյութերի փորձարկում ենք սկսել ՝ 45 կամավորի շրջանում։ Դա արել ենք 3 տարբեր դոզավորման խմբերով։ Արդյունքները, բնականաբար, նշանակալի չեն լինի, բայց կդառնան ցուցիչներ՝ հետագա փուլերի համար։ Այս մասին այսօր «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով վեբինարի ընթացքում նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

«Կորոնավիրուսի պատվաստանյութի վրա սկսել ենք աշխատել դեռ մինչև COVID-19-ի պանդեմիան։ Հուսով ենք՝ գարնանը պատվաստանյութի փորձարկումից արդյունքներ կունենանք։ Իդեալական սցենարի պարագայում՝ ուշ ամռանը կամ վաղ աշնանը պատվաստանյութի ավելի մեծ փորձարկում կկարողանանք անել։ Մինչ այդ՝ մեծ ներդրումների կարիք կա, ինչն էլ մենք հիմա անում ենք։ Սա մեկ գիշերվա աշխատանք չէ։ Հույս ունենք, որ գոնե ամռանը պատվաստանյութ կունենաք առաջնագծում աշխատող բուժանձնակազմի համար։ Որքան էլ աշխատենք, դժվար կլինի պատվաստանյութով ապահովել ողջ աշխարհին, բայց, ամեն դեպքում, սա ոչ թե մրցակցություն է տարբեր կազմակերպությունների միջև, այլ մրցակցություն՝ մեր և վիրուսի միջև։ Վախենամ՝ սա պարզապես մղձավանջ չէ, որից կարող ենք արթնանալ և ամեն ինչ առաջվանը լինի։ Բայց պետք է հիշել, որ նմանատիպ դեպքերում մարդիկ երեք հիմնական փուլի միջով են անցնում․ փրկվում են, վերածնվում ու բարգավաճում։ Կարծում եմ՝ կորոնավիրուսից պարագայում էլ այդպես կլինի»,- նշեց Նուբար Աֆեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան