Դատարանը հօգուտ ԱՆ խոսնակի որոշում է կայացրել. «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցրել՝ ներողություն խնդրել

Լուրեր

28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
28.03.2024 | 20:34
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
28.03.2024 | 20:15
Լավրովը հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
28.03.2024 | 20:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կասեն Փաշինյանին՝ վե՛րջ տուր խաղերիդ, ասա՝ ո՞ւմ հետ ես, ՌԴ-Արևմուտք պատերազմ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 19:44
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ
28.03.2024 | 19:30
Գազայի բնակչության համար Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է
28.03.2024 | 19:27
Էրդողանի կուսակցության խոսնակը հայտարարել է, թե «Կրոկուս»-ի ահաբեկչության հետևում օտար երկրի հետախուզություն է կանգնած
28.03.2024 | 19:15
Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 19:00
Կրեմլը ՌԴ-ի հայերի հետ սրիկայաբար է վարվելու, ընտրելու իրավունք ունեք․ կներեք, բայց ՀՀ անկախությունն է գերակա․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը որոշում է կայացրել հօգուտ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի և պարտավորեցրել «Հրապարակ» օրաթերթին Ալինա Նիկողոսյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել։

Դատարանը մասնավորապես պահանջել է «www.hraparak.am» կայքում հրապարակել հոդված, որը կունենա հետևյալ վերնագիրը «Հրապարակ օրաթերթը» ներողություն է խնդրում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես. «09.05.2019թ.-ին www.hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվել էր լրատվական հոդված, որի վերնագիրն է «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին», որի երրորդ պարբերությունը պարունակում է վիրավորական արտահայտություններ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հասցեին, ինչի համար ներողություն ենք խնդրում»»,- նշված է դատարանի որոշման մեջ:

Նշենք, որ նախարարի խոսնակը պահանջել էր մեկ միլիոն փոխհատուցում, որը մասնակի է բավարարվել, և դատարանը որոշել է «Հրապարակ» օրաթերթից հօգուտ Ալինա Նիկողոսյանի բռնագանձել 200 000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Factor.am-ին ասաց, որ դատարանի կայացրած որոշումը իրենք բողոքարկելու են Վերաքննիչ ատյանում:

«Սա նոր երևույթ է, որ ոչ թե լրատվամիջոցն է խոսնակին պահանջներ ներկայացնում, այլ խոսնակը լրատվամիջոցին։ Այս ցինիզմը նոր երևույթ է, որը հեղափոխությունից հետո է հայտնվել, որ որոշ խոսնակներ գործ անելու, ժամանակին հարցերին պատասխանելու փոխարեն կարող են դատարան դիմել և մի բան էլ դատը շահել: Անպայման կբողոքարկենք այս որոշումը և կհասնենք մեր ուզած որոշման կայացմանը»,- եզրափակեց Օհանյանը։

Լիլիթ Շաբոյան