Դատարանը հօգուտ ԱՆ խոսնակի որոշում է կայացրել. «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցրել՝ ներողություն խնդրել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը որոշում է կայացրել հօգուտ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի և պարտավորեցրել «Հրապարակ» օրաթերթին Ալինա Նիկողոսյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել։

Դատարանը մասնավորապես պահանջել է «www.hraparak.am» կայքում հրապարակել հոդված, որը կունենա հետևյալ վերնագիրը «Հրապարակ օրաթերթը» ներողություն է խնդրում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես. «09.05.2019թ.-ին www.hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվել էր լրատվական հոդված, որի վերնագիրն է «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին», որի երրորդ պարբերությունը պարունակում է վիրավորական արտահայտություններ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հասցեին, ինչի համար ներողություն ենք խնդրում»»,- նշված է դատարանի որոշման մեջ:

Նշենք, որ նախարարի խոսնակը պահանջել էր մեկ միլիոն փոխհատուցում, որը մասնակի է բավարարվել, և դատարանը որոշել է «Հրապարակ» օրաթերթից հօգուտ Ալինա Նիկողոսյանի բռնագանձել 200 000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Factor.am-ին ասաց, որ դատարանի կայացրած որոշումը իրենք բողոքարկելու են Վերաքննիչ ատյանում:

«Սա նոր երևույթ է, որ ոչ թե լրատվամիջոցն է խոսնակին պահանջներ ներկայացնում, այլ խոսնակը լրատվամիջոցին։ Այս ցինիզմը նոր երևույթ է, որը հեղափոխությունից հետո է հայտնվել, որ որոշ խոսնակներ գործ անելու, ժամանակին հարցերին պատասխանելու փոխարեն կարող են դատարան դիմել և մի բան էլ դատը շահել: Անպայման կբողոքարկենք այս որոշումը և կհասնենք մեր ուզած որոշման կայացմանը»,- եզրափակեց Օհանյանը։

Լիլիթ Շաբոյան