«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդն անմեղսունակ է ճանաչվել․ նրան տեղափոխել են հոգեբուժարան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը, դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն, ճանաչվել է անմեղսունակ և չի կարող մասնակցել դատաքննաչական գործողություններին։ Այս մասին Factor.am—ի հետ զրույցում հայտնեց Արթուր Թորոսանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

«Նա տառապել և տառապում է պարանոիդ շիզոֆրենիա հիվանդությամբ։ Քննիչի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոցը վերացվել է, իսկ դատարանի որոշմամբ՝ ընտրվել անվտանգության միջոց, և նա տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան»,- ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Արթուր Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեու է։ «Ինքն անմեղսունակ է և ենթակա չէ քրեական պատասխանատվության։ Դրանից հետո գործը հատուկ վարույթի կարգով ուղարկվելու է դատարան, որտեղ քննության է առնվելու անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձին հարկադիր բուժման ուղարկելու հարցը»,- ասաց նա։

Արթուր Թորոսյանի պաշտպանը հավելեց, որ հարկադիր բուժման համար կոնկրետ ժամկետներ չկան։ «Դա կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» և կրակոցներ հնչեցրել։ Ավելի ուշ՝ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բանակցել էր նրա հետ և իր ծառայողական մեքենայով հեռացրել տարածքից։

Նելլի Մելքոնյան