Հետամուտ եմ լինելու, որ շանը մեքենայից կապած անձն արժանի պատիժը ստանա․ Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, համացանցում տեսնելով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու կադրերը, հայտարարություն է տարածել՝ դիմելով  Ոստիկանությանը։ Այս մասին պատգամավորը հայտնեց Factor.am-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի քաղաքացի շանը մեքենային կապած քարշ տալիս ասֆալտի վրայով։ Ավելի ուշ Ոստիկանույթւոնից հայտնեցին, որ քաղաքացին հայտնաբերվել և տարվել է Ոստիկանության Էրեբունու բաժանմունք։

«Առավոտից ես մի 70-80 օգտատիրոջից ստացել եմ այդ տեսանյութը, թե ինչպես է մի ինչ-որ սուբյեկտ, որովհետև ես ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չեմ կարող նրան մարդ համարել, էդպես դաժանորեն թոկը շան վզից կապած մեքենայի հետևից գցած վազեցնում։ Սարսափելի է մարդկային այս դաժանությունը, չես հասկանում՝ այս մարդիկ Դարվինի էվոլիուցիայի որ փուլում են մնացել, որ այդպես էլ չեն մարդկայնացել։ Ես, բնականաբար, անմիջապես ֆեյսբուքի իմ սոցիալկան էջում հայտարարություն եմ տարածել, դիմել եմ ոստիկանապետին, որ իմ հայտարարությունը ընդունի որպես հայտարարություն հանցագործության մասին։ Իմ օգնականները Ոստիկանության Էրեբունի բաժանմունքից ճշտեցին, որ արդեն իսկ նախապատրաստվում են նյութեր այս դեպքի հետ կապված, և ես մի բան կարող եմ ասել, որ որպես քաղաքացի, պատգամավոր, և Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, հետամուտ եմ լինելու, որ տվյալ պերսոնաժը, որի դեմքին նայելով հասկանում ես, որ հոմո սափիենսից միլիարդավոր լուսնային կիլոմետրեր հեռու է, իր արժանի պատիժը ստանա Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ»։

Հիշեցնենք, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծն ընդունվեց նածորդ տարի։ Նախագծի համահեղինակներից է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Այսպիսով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել կենդանիների ոչնչացմանը կամ խեղմանը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեք հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով:

Անժելա Պողոսյան