Արդյունագործական որսի հետևանքով վտանգվել է Սևանա լճում խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրությունը. Գլխավոր դատախազություն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Սևանա լճից խեցգետնի արդյունագործական որսի և արտահանման ոլորտում իրականացված հաշվեքննության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով 2017-2018թթ. 4 ՍՊԸ Սևանա լճում իրականացրել է խեցգետնի արդյունագործական 104տ ընդհանուր քաշով որս: Մինչդեռ նույն ժամանակահատվածում hանրապետությունից յոթ իրավաբանական անձինք, ներառյալ վերջիններս, արտահանել են շուրջ 357տ ընդհանուր քաշով վայրի խեցգետին: Այսինքն 253 տոննա խեցգետնի որսը կատարվել է առանց պայմանագրի:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016թ.-ին Բնական կենդանական պաշարների օգտագործման պայմանագրեր կնքած թվով 4 ընկերություններ դիմել են Նախարարություն, որպեսզի ստանան դեռևս 2015թ.-ին որսված և չարտահանված կենդանի խեցգետինը 2017թ.-ի ընթացքում արտահանելու համաձայնություն: Այդ շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կատարել է ուսումնասիրություն, ըստ որի այդ 4 ՍՊԸ-ներում առկա է  2015թ. որսված ու չիրացված ընդհանուր 325տ. խեցգետին: Մինչդեռ տվյալներ են ստացվել, որ ուսումնասիրության համար նշված ժամանակահատվածում տեսչության աշխատակիցները Գեղարքունիքի մարզ չեն գործուղվել, նշված կազմակերպություններում խեցգետնի առկա իրական պաշարների ուսումնասիրություններ չեն իրականացվել:

ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի կողմից Հաշվեքննիչ պալատին տրված փորձագիտական եզրակացությամբ պարզվել է նաև, որ նման քանակի կենդանի խեցգետնի երկարատև պահպանման համար, ի թիվս այլ պարտադիր գործոնների, ՍՊԸ-ներին անհրաժեշտ են ոչ բետոնապատ այնպիսի մեծությունների ջրավազաններ, որոնք նրանք չունեն: Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. ընկերությունների կողմից խեցգետնի արտահանման ծավալներն արդեն իսկ գերազանցել են նրանց տրված որսի թույլտվությունները:

Այսինքն, ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք 2016թ. նոյեմբերին ներկայացրել են խեցգետնի իրականում գոյություն չունեցող ծավալների մասին կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Արդյունքում իրավաբանական անձինք 2017-2018թթ. իրականացրել են 253տ անհայտ ծագման աղբյուրից ձեռք բերված վայրի խեցգետնի արտահանում, որի արդյունքում ենթադրաբար պետական բյուջե չի մուտքագրվել 253մլն դրամի բնօգտագործման վճար:

ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի  կատարած գնահատման համաձայն՝ խեցգետնի արդյունագործական ընդհանուր կենսազանգվածը 2014-2016թթ կազմել է ընդհանուր 8530տ., որից օգտագործման ենթակա պաշարը (թույլատրելի որսաչափը)՝ 1900տ: Մինչդեռ անտեսելով որպես հիմք հանդսացող ՊՈԱԿ-ի հետազոտությունները՝ 2014-2016թ.-ին որսի թույլտվություն է տրվել ընդհանուր 5474տ. կամ շուրջ 3 անգամ ավել խեցգետնի որսի համար: Արդյունքում վտանգվել է խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրության պրոցեսը և այն ապահովելու համար անհրաժեշտ չափաքանակների պաշարները, ինչի հետևանքով 2017-2018թթ. արդյունագործական որսի թույլտվության բնեղեն քանակը կտրուկ նվազել է՝ 2017թ. կազմելով 42տ, 2018թ.՝ 3տ, որը 2015թ. համեմատ պակաս է շուրջ 900 անգամ, ինչով առաջացրել են ծանր հետևանքներ:

Հաշվեքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կենսապաշարներ օգտագործող ընկերություններից մեկը 2017թ. առաջին եռամսյակում բնապահպանական պետական տեսչություն է ներկայացրել 17,95տ խեցգետնի պաշարների օգտագործման հաշվետվություն, այն դեպքում, երբ նրա ստացված որսի թույլտվությունը կազմել է 12 տոննա: Այսինքն օգտագործվել է ստացված թույլտվությունից 5,95տ-ով ավելի պաշար: Մինչդեռ տեսչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձինք, օժտված լինելով կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման պահանջների պահպանման և վերահսկողության լիազորությամբ, կենսապաշարների ապօրինի օգտագործման առկա փաստը չեն արձանագրել և պատասխանատվության միջոցներ չեն կիրառել, որի արդյունքում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառվել է շուրջ 6մլն ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ՀՀ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարավել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է հաղորդագրությունում: