Հանրային տրանսպորտը չի աշխատում, դիմակ ու ախտահանիչ չկա․ Ուկրաինայի քաղաքացին ներկայացնում է իրավիճակը Կիևում

Լուրեր

22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:19
«Մանչեսթեր Սիթին» հաստատեց․ Գվարդիոլան հեռանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:10
Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում՝ ԿԸՀ-ին // Սամվել Կարապետյանը պնդում է՝ իրեն գործարք են առաջարկել․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 15:01
Ուկրաինան 400 քառակուսի կմ տարածք է վերադարձրել` ռուսական ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո
22.05.2026 | 14:59
35 տարի ապրելով ՌԴ-ում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-իշնիկ չեմ տեսել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 14:52
ԱԱ-2026․ Անգլիայի հավաքականի կազմը՝ առանց Փալմերի, Ֆոդենի, Մագուայրի ու Ալեքսանդր-Առնոլդի
22.05.2026 | 14:44
107 հազար եվրո, 110․3 հազար դոլար, 10 մլն դրամ․ ինչ կա Անդրանիկ Թևանյանի հայտարարագրում 
Բոլորը

33 մլն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Ուկրաինան եվրոպական միակ երկիրն է, որին ՄԱԿ-ը հումանիտար աջակցություն կցուցաբերի կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ 2020 թվականի մարդասիրական ծրագրում։

Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 156 է։ Առայժմ մահացության 5 դեպք է գրանցվել։ Մեկ քաղաքացի լիովին ապաքինվել է։

Ուկրաինայի խորհրդարարանը որոշել է երկրում կարանտինը և արտակարգ դրությունը հետաձգել մինչև ապրիլի 24-ը։ Մայրաքաղաք Կիևում ապրող Լյուդմիլա Սվետսկան Factor.am-ին պատմել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին․ «Հանրային տրանսպորտն այստեղ չի աշխատում։ Աշխատանքի գնացողները տաքսի պետք նստեն կամ սեփական մեքենայով գնան։ Մարդիկ կարող են սուպերմարկետ կամ դեղատուն գնալ, բայց երկուսից ավել մարդկանց հավաքն արգելված է։ Սննդի պաշարի հետ կապված խնդիր չկա․ սուպերմարկետներում կարելի է գնել ցանկացած տեսակի սնունդ։ Խնդիրը բավականին լուրջ է դիմակների ու ձեռքի ախտահանիչների հարցում, որոնք դեղատանը գտնելը գրեթե անհնար է»։

Վաղվանից Ուկրաինայի սահմանին ցանկացած շարժ կարգելվի։ Երկիր մուտք գործել կկարողանան միայն Ուկրաինայի քաղաքացիները։ Երկրի առողջապահության նախարար Իլյա Եմեցը տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին՝ ասելով, որ միայն դիմակներով ու ախտահանիչներով կյանքեր փրկել հնարավոր չէ․ պետք է ավելի վճռական քայլերի անցնել։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է ողբերգական լինել, քանի որ իրենց աողջապահական համակարգը կորոնավիրուսի բուժմանը պատրաստ չէ։

«Տանից դուրս գալու համար հատուկ թույլտվության կարիք չունենք, բայց, ամեն դեպքում, հորդորում են տանը մնալ։ Ճամփորդելը նույնպես արգելված է։ Մարդկանց մեծ մասը փորձում է տանից աշխատել։ Ես էլ արդեն 2 շաբաթ է՝ տանից եմ աշխատում։ Փողոց դուրս եմ գալիս մի քանի օրը մեկ։ Ազատ ժամանակ էլ ինստագրամում ուղիղ եթերով հայտնի երաժիշտների «տնային համերգներին» եմ հետևում։ Դա ինձ օգնում է դրական մնալ ու չկորցնել կապն աշխարհի հետ»,- պատմում է Լյուդմիլան։

Վերջին 24 ժամում Ուկրաինայում կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել։ Երկրում վարակակիրների գերակշիռ մասը բաժին է ընկնում մայրաքաղաք Կիևին։ Վարակվածների թվով երկրորդ տեղում Չերնովցի մարզն է։ Երեկ Օդեսայում կորոնավիրուսի վարակակիրներից մեկն ինֆեկցիոն հիվանդանոցից տուն է գնացել՝ ինքնամեկուսացման մասին փաստաթուղթ ստորագրելով։ Ուկրաինական Իրպեն քաղաքում էլ կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունեցել։ Բժիշկների խոսքով՝ այժմ ինչպես նրա, այնպես էլ երեխայի վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 3-ին։ Վարակակիրն Իտալիայից Ռումինիա ճամփորդած տղամարդ էր, որը մեքենայով Ուկրաինա էր հասել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան