Ոստիկանը փորձել է խոչընդոտել Factor TV-ի լրագրողի աշխատանքը․ պահանջել է թերթիկ՝ անտեղյակ լինելով սահմանված կարգից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
Բոլորը

Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, և երեկ պարետ Տիգրան Ավինյանը որոշեց սահմանափակել քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Տնից պետք է դուրս գան կենսական անհրաժեշտության դեպքում՝ ունենալով հատուկ տեղաշարժման թերթիկ։ Կորոնավիրուսի այս օրերին լրագրողների համար կենսական հարց է երկրում իրադրության լուսաբանումը, հատկապես, երբ սահմանափակված է խոսքի ազատությունը։ Թվում էր՝ փողոցներում աշխատող լրագրողները խոչընդոտների պիտի չհանդիպեն, մանավանդ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը երեկ սոցցանցում գրառմամբ տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին աշխատելու ընթացքում լրագրողների տեղաշարժը չի սահմանափակվի, «եթե առկա լինեն բեյջեր»։

Կառավարության պաշտոնյայի գրառումը իր էջում տեղադրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այսօր ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը կրկնել է այս միտքը․ «Եթե լրագրողները ցույց տան իրենց բեյջերը, թերթիկը պարտադիր չէ։ Մենք այդպես ենք հրահանգավորել»։

Այսօր պարզ դարձավ, սակայն, որ ո՛չ բոլոր ոստիկաններն են հրահանգավորված, փաստացի թերի է կատարվել այդ աշխատանքը՝ մեզ հանդիպած  ոստիկանները փաստացի տեղեկացված չեն, որ լրագրողների տեղաշարժը բեյջերի (մեր դեպքում նաև՝ անձնագրի) առկայությամբ թույլատրել է կառավարությունը։

Ոստիկանն այսօր կանգնեցրել է իրենց աշխատանքը նկարահանող Factor TV-ի լրագրողին, հարցրել՝ ինչո՞ւ է նկարահանում։ Լրագրողը ներկայացել է, ոստիկանը ասել է․ «Դու տեղյա՞կ ես, որ մեզնից պիտի հարցնես թույլ տանք, որ մեզ նկարես»,- ասել է ոստիկանը, իսկ լրագրողը պատասխանել է, որ այդպիսի պահանջ լրատվամիջոցների առաջ դրված չէ։ Ապա ոստիկանը պահանջել է լրագրողի անձնագիրը, և հարցրել, թե որտե՞ղ է տեղաշարժման ձևաթուղթը։ Լրագրողը ցուցադրել է թե՛ անձնագիրը, թե՛ Հովհաննես Մովսիսյանի ասած բեյջը, և հղում կատարելով նրան ու ոստիկանության հայտարարությանը (այս դեպքում՝ փոխոստիկանապետի), պատասխանել, որ լրագրողների դեպքում թերթիկի պահանջ փաստացի չի դրվում, բավարար է միայն բեյջը։ Ոստիկանը պնդել է, թե իրենք տեղեկացված չեն, իսկ ոստիկանությունը նման հայտարարություն չի տարածել․  «Լրագրողը արտոնություն չունի»,- ասել է ոստիկանը։

Եվ միայն այն բանից հետո, երբ լրագրողը զանգահարել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, ոստիկանը թույլ է տվել լրագրողին տեղաշարժվել։