Ո՞վ է ծաղրում հեղափոխությունը․ փախուստի դիմած «խոշոր ձկների» խումբը համալրվում է

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանից փախուստի դիմած ՀՀԿ-ական իշխանության բարձրաստիճան նախկին պաշտոնյաների շարքը համալրվեց ևս մեկով։ Միհրան Պողոսյանից, Գևորգ Կոստանյանից, Միքայել Մինասյանից, Վահագն Հարությունյանից, Արամ Հարությունյանից, Միքայել Հարությունյանից, Սուրիկ Խաչատրյանից, Լևոն Սարգսյաններից (1. Սերժ Սարգսյանի եղբայր, 2․ Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի) հետո հետախուզում է հայտարարվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ Բեգլարյանը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը,  յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝  233.470.000 դրամ արժեցող Երևանի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը: Ըստ ԱԱԾ-ի՝ ձեռք են բերվել տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։ Գագիկ Բեգլարյանը լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Իրավապաշտպան և հակակոռուպցիոն կազմակերպությունների ներկայացուցիչները հերթական խոշոր կոռուպցիոների Հայաստանից հաջող փախուստը իրավապահ մարմինների վատ աշխատանքի հետևանքն են համարում։ Հելսինկյան ասոցացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Factor.am-ի հետ զրույցում ասում է՝ Գագիկ Բեգլարյանի հեռանալը կանխատեսելի էր, քանի որ իրավապահ կառույցներում լրջագույն փոփոխություններ տեղի չեն ունեցել․

«Երբ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումը հանձնարարվում է նույն մարդկանց և կառույցներին, որոնք իրենց բովանդկությունը չեն փոխել, մենք չենք կարողանալու վերադարձնել բյուջեից, քաղաքացիներից գողացված փողերը, հանցագործություններ կատարածները պատասխանատվության չեն ենթարկվելու։ Այս հանցագործությունների մեծ մասը կատարվել են 5 կամ 10 տարի առաջ։ Նույն ժամանակահատվածում այս իրավապահ կառույցները նույն կազմով պարտականություն են ունեցել հանցագործությունները կանխել, բացահայտել ու պատժել, սակայն նրանք նախկինում ոչինչ չեն արել հանցագործությունները պատժելու համար, հակառակը՝ հովանավորել են հանցագործներին՝ իրենց անգործությամբ, հետևաբար՝ հիմա այդ նույն անձանց հանձնարարել այս գործերի բացահայտումը, նշանակում է՝ ի սկզբանե գործերը տանել տապալման, բոլորն էլ կարողանալու են Հայաստանից ճողոպրել»։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ռուս իրավապահները ձերբակալումից ազատել են Մարտի 1-ի գործով անցնող Վահագն Հարությունյանին։ Իսկ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել էր ՀՀ-ի դատախազության միջնորդությունը՝ հետախուզվող և քրեական հետապնդման ենթարկվող «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանին Հայաստան արտահանձնելու վերաբերյալ։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանն այս առիթով նկատում է․ «Ալրաղացի Լյովիկը շատ փոքր ֆիգուր է, իրենից ոչինչ չի ներկայացնում և  հիմա պեչկային զոհաբերել ու հպարտանալ դրանով, ինչպես դատախազությունն է անում, ոչ մի արժեք չունի։ Իրականում մեծ խաղացողները բոլորը փախել են ու եթե դեռ չեն փախել, ուրեմն՝ փախչելու են»։

Գագիկ Բեգլարյանը, ինչպես արդեն նշեցինք, մեղադրվում է 233.470.000 դրամ արժեքով մանկապարտեզը յուրացնելու համար, ինչպես նաև ըստ ԱԱԾ-ի, տվյալներ կան ևս 27 գույք նման եղանակով յուրացնելու վերաբերյալ։ Երևանի նախկին քաղաքապետին առաջադրված մեղադրանքը Կարապետյանցը ծիծաղելի է համարում․ «Որովհետև օդում կախված լուրերի համաձայն՝ կատարվել են շատ ավելի մեծ, լուրջ ծավալի հանցագործություններ։ Ու սա միայն Գագիկ Բեգլարյանի դեպքում չէ, թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները այնքան չնչին ու ծիծաղելի են։ Ամբողջ իրավապահ համակարգը ծաղրի են ենթարկում հեղափոխությանը, հանրությանը։ Այս ձգձգումները, աննպատակ գործողությունները բերելու են նրան, որ մենք ժամկետները բացթողած լնելու պատճառով հնարավորություն չենք ունենալու այս մարդկանց մեղադրանք առաջադրել։ Այսօր իրավապահ կառույցների ղեկավարների՝ պաշտոններում մնալու, չհեռանալու միակ պատճառը ժամկետների ձգձգումն ապահովելն է  և շատ շատերն ուղղակի պատասխանատվության չեն ենթարկվելու»,- ասաց Նինա Կարապետյանցը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը Factor.am-ի հետ զրույցում նախկին իշխանության մաս կազմած և խոշոր հանցագործությունների մեջ մեղադրվողների բարեհաջող փախուստը Հայաստանից պայմանավորում է նախ՝ իրավապահ մարմինների աշխատանքի դանդաղկոտությամբ,  և երկրորդ՝ իրավապահ մարմինները ունեն կապեր նախկին իշխանությւոնների հետ, այդ թվում՝ քրեական բնույթ ունեցող․ «Այն, որ այդ անձինք մնում են իրավապահ համակարգում և դուրս չեն գալիս, բնականաբար՝ իրենց հայտնի ինֆորմացիան օգտագործում են իրենց նախկին ու ներկա ընկերներին, գործընկերներին տեղեկացնելու համար։ Դա է պատճառը, որ հանցագործները նախապես գիտեն՝ ինչ-որ խնդիր է պայթելու, և նրանք «անվտանգության» միջոցառումներ են ձեռնարկում և լքում են երկիրը»։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենը կասկած անգամ չունի՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չէր կարող չիմանալ Գագիկ Բեգլարյանի կողմից 28 անշարժ գույքերը յուրացնելու մասին: «Յուրացնող պաշտոնյաներն իրենց ապահովագրում էին, այսինքն՝ տեղեկացնելով վերադասին, հավանաբար՝ Սերժ Սարգսյանին, որ ապագայում խնդիրներ չծագեն, բացի այդ, ստացվող եկամտի մի մասը բարձրանում էր նաև վերին օղակներ, այսինքն՝ ոչ միայն տեղեկացվում էին, այլ որոշակի եկամուտ ստանում։ Առանց Սերժ Սարգսյանի իմանալու նման բաներ չէին կարող տեղի ունենալ։ Սերժ Սարգսյանը բավականին շատ միկրո կառավարում էր իրականացնում, այսինքն՝ նա շատ լավ տիրապետում էր գույքերին, դրանց բաշխումներին և շատ մեծ քանակի գույք ՊՆ-ի միջոցով է մասնավորեցվել՝ որպես միջանկյալ օղակ, մի ժամանակ էլ Սերժ Սարգսյանն է եղել պաշտպանության նախարար։ Նա բավականին լավ տիրապետել է ունեցվածքի ծավալներին և առանց նրա դա չէր կարող լինել»,- ասաց Սոնա Այվազյանը։

Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ գործարարներն իր հետ հանդիպմանը խոստովանել են, որ ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26, ինչո՞ւ է նախկին նախագահը մեղադրվում ընդամենը կես միլիարդ դրամի հափշտակության համար։ Սոնա Այվազյանի խոսքով՝ երկու գործոն կարող է լինել՝ կա՛մ իրավապահներն են միտումնավոր այդպես աշխատում, կա՛մ փաստերի հավաքագրման խնդիր կա իրականում․

«Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի օրոք ձեռք էին բերում մեծ չափերի հասնող ունեցվածք, դրանք գրանցում այլոց անուններով։ Եթե այլ դրվագներ վերցնենք, մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են եղել այս թալանի գլխին կանգնած, բայց երբ բանը հասնում է ապացուցմանը, էդքան հեշտ չի։ Սրանով չեմ արդարացնում իրավապահ մարմիններին, չի նշանակում, որ թերի չեն աշխատել, այնուամենայնիվ, փաստական հանգամանքներ հավաքելը և ստեղծելը հիմք, որը դատարանում շահեկան կլինի, դա այդքան հեշտ չի»,- ասաց Սոնա Այվազյանը։

 

Ռոբերտ Անանյան