Սպանություն՝ Էջմիածնում. ենթադրյալ հանցագործությունը կատարելու համար կասկածվող անձը ձերբակալվել է

Լուրեր

06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 20:37
2027-2028 մրցաշրջանից Հայաստանում իր գործունեությունը կսկսի պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 20:19
Արագածավան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից  տեղեկացնում է, որ 2020 թվականի մարտի 22-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերել է իր հորեղբոր դիակը՝ գլխի շրջանում արյան հետքերով:

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա աթոռ, որի վրա եղել են արնանման հետքեր ու մազեր:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տուժողի ընկերն է, ով նշված հասցեում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխին՝ սպանելով նրան:

Հանցագործության կատարման համար կասկածվող անձը նույն օրը  ձերբակալվել է:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»: