Շուտ փչացող ապրանքներով «Սպայկա»-ի 100 բեռնատարները  10 оր է՝ սպասում են  Բագրատաշենի անցակետում․ Էկոնոմիկայի նախարարությունում տեղյակ են, բայց ոչինչ չեն կարող անել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սպայկա» ընկերության 100 բեռնատարներ շուրջ 10 օր է չեն կարողանում հատել Բագրատաշենի անցակետը՝ սպասելով Վրաստանով ՌԴ անցնելու թույլտվությանը։ Ընկերությունից նշում են, որ բեռնատարներում շուտ փչացող մթերք է տեղափոխվում, ինչի պատճառով ընկերությունը կարող է խնդրի առաջ կանգնել։

«Կուտակված բեռնատարների քանակը շատ է, կոնկրետ մենք մոտ 100 մեքենա ունենք այս պահին, որոնց մի մասը այնտեղ է, մի մասը բեռնված- կանգնած է, ուղղակի չի բարձրանում վերև, որ այնտեղ ճանապարհին ավելի մեծ խցանում չլինի։ Սպասում ենք, որ ձևակերպեն, Վրաստանով տարանցիկ անցնեն, ու արդեն անցյալ ուրբաթ օրվանից չեն ձևակերպում»,- մեզ հետ զրույցում նշեց ընկերության փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։

Հարցին՝ արդյոք որևէ բացատրություն ստացել են, թե ինչու մինչ այժմ չի ձևակերպվում, ընկերության փոխտնօրենը պատասխանեց․ «Չէ, բացատրություն կոնկրետ չունենք, վրացական կողմից է խնդիրը, զուտ չեն թողում, որ մտնեն Վրաստան։ Մենք ենթադրում ենք, որ այդտեղ ինչ-որ կարգավորումներ էին մտցնում տրանզիտ անցնող բեռների մասով, երկրորդն էլ այն է, որ Լարսը փակ էր մի քանի օր, բայց հիմա Ռուսաստանից եկողը բաց է, նշանակում է այս կողմից էլ կարան գնան, թե ինչու չեն թողում, չենք հասկանում։ Հիմնականում թարմ մթերք է՝ բանջարեղեն, կաթնամթերք, որոնց կյանքի տևողությունը սահմանափակ է»։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ պատճառը Լարսի անցակետում առաջացած հերթն է, որը ձևավորվել է  մի քանի օր փակ լինելու հետևանքով:

«Ձնամաքրման աշխատանքներ էին իրականացվում, Վերին լարսը փակ է եղել, կուտակումներ են առաջացել։ Բագրատաշենի թողունակության վրա ազդում է Լարսի փակ լինելը և դանդաղ շարժը, քանի որ էնտեղ հերթեր են կուտակված, հետևաբար Բագրատաշենից էլ չպիտի թողնեն մեքենաները, որպեսզի կուտակումները չշատանան»,- նշեց նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

Նկատառմանը, թե «Սպայկա» ընկերության մեքենաներում փչացող մթերք է, արդյո՞ք նախարարությունը քայլեր ձեռնարկում է  անցանկալի հետևանքներից խուսափելու համար, Աննա Օհանյանն արձագանքեց, որ տեղյակ են խնդրից. ««Սպայկայի» հետ կապի մեջ ենք, Լարսի անցակետի մեր գործընկերների հետ էլ, բայց այդ մասով ոչինչ չեմ կարող ասել առայժմ»։

 

Անժելա Պողոսյան