Օրթոպեդիայի հիվանդանոցի շենքի մի հատված ևս կծառայի կորոնավիրուսով վարակված հիվանդների

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում որոշ բժշկական կենտրոններ հարմարեցվում են կորոնովիրուսով վարակված քաղաքացիներին բուժելու պայմաններին: Այս մասին մարտի 21-ին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ուզում եմ տեղեկացնել, քանի որ հաստատված դեպքերի աճ ունենք, «Նորքի» հիվանդանոցը միակը չէ այլևս, որտեղ մեր քաղաքացիները բուժում են ստանում կամ գտնվում են, եթե բուժման կարիք չկա: Մարզային երկու հիմնարկում կան քիչ թվով պացիենտներ: Սա շարունակական գործընթաց է լինելու, հիվանդանոցների թիվը, միգուցե, աճի: Այլ հիվանդանոցներ գնում են այն քաղաքացիները, որոնք ոչ մի սիպտոմ չունեն, իսկ նրանք, ովքեր ունեն սիպտոմներ, շարունակում են մնալ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում»,- մասնավորապես ասել էր նախարարը:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժման համար օգտագործվելու է նաև Երևանում գտնվող Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի շենքը: Այս տեղեկությունների վերաբերյալ առողջապահության նախարար Ալինա Նիկողոսյանը Factor.am-ին փոխանցեց. «Ընդհանրապես ծավալումներ լինում են»:

Հիշեցնենք, որ երեկ էլ գրել էինք, որ որոշ հիվանդների տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:

Նարեկ Կիրակոսյան