Մարդիկ ավելի ուշադիր կլինեն այն բաների նկատմամբ, որ իսկապես թանկ են. Արթուր Մանուկյանը՝ համաճարակի ազդեցության մասին

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Factor.am-ը շարունակում է ներկայացնել համաճարակի այս օրերին ինքնամեկուսացման մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներին։ Այս անգամ հարցազրույցն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ է։

-Պարոն Մանուկյան, արդյո՞ք հետևել եք պատկան մարմինների հորդորներին և ինքնամեկուսացել։

-Որոշ չափով մեկուսացել եմ։ Իհարկե, տնից դուրս եմ գալիս, բայց հիմնականում տանն եմ։

-Եվ ինչպե՞ս եք անցկացնում օրը։

-Կարդում եմ հիմնականում։ Հենց նոր հայտնի փիլիսոփա Սլավոյ Ժիժեկ էի կարդում, որն ասում է՝ փոփոխությունները անխուսափելի են և մեր համակեցության ձևերը խիստ վերանայելու կարիք կա։ Դժվար է Ժիժեկի հետ չհամաձայնել. կապիտալիզմը և լիբերալ տեսակետները համակեցության, խիստ ճգնաժամի մեջ են։ Վերջերս Գորիսում էի ու հիմա վերընթերցում եմ նաև Ակսել Բակունց։

-Ընդհանուր առմամբ, ձանձրալի չէ՞ մեկուսացման մեջ գտնվելը։

-Ինձ համար ձանձրալի չի. սա իմ ամենանախընտրելի վիճակն է՝ գրքեր կարդալ, լեկցիաներ լսել, շփվել ընտանիքի հետ։

-Մի անգամ հարցազրույցում ասացիք, որ որդի եք ունեցել։ Իր հետ ժամանակ անցկացնո՞ւմ եք։

-Տղաս 6 ամսական է. շատ ուրախ ու ժպտերես և ինձ չի թողնում ձանձրանալ։

-Քանի որ, բացի պատգամավոր լինելն՝ արվեստի մարդ եք, գուցե նաև այդ տեսանկյունից կասե՞ք՝ մարդիկ ինչպե՞ս համաճարակի օրերին հաղթահարեն խուճապը։

-Ամենակարևոր ու երևի միակ դեղատոմսը խուճապի դեմ հոդվածներ կարդալ ու հասկանալ՝ ինչ է ի վերջո թագավիրուսը և ինչ է անհրաժեշտ պայքարելու համար։ Կարծում եմ՝ խուճապն ամենավատ բանն է, որի մեջ կարելի է ընկնել այս պարագայում։

-Իսկ ինչպե՞ս սա կազդի մարդկանց վրա՝ կենսաձևի առումով։

-Անպայման կազդի։ Չեմ կարող ասել՝ ինչպես, բայց մարդկությունն արդեն իսկ նույնը չի։ Կարծում եմ՝ մարդիկ ավելի ուշադիր կլինեն այն բաների նկատմամբ, որ իսկապես թանկ են ու իսկապես արժեքավոր։ Եվ հուսով եմ՝ մենք էլ, աշխարհն էլ կհասկանանք, որ այն աշխարհը, որտեղ ֆուտբոլիստը շատ ավելի միջոցներ ունի, քան նոբելյան մրցանակ ստացած կենսաբանը, բժիշկը կամ որևէ գիտնական՝ նորմալ չի։

Հուսով եմ՝ դա կփոխվի..

Մերի Մարտիրոսյան