Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլի» առևտրականներն ահազանգում են, որ  փակ տաղավարների համար վարձավճար են պահանջում.  փոխտնօրենը հերքում է

Լուրեր

26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկրում համաճարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում  խոշոր գործարարները փոքր ու միջին տնտեսվարողների համար անհարմարություններ են ստեղծում:  ԲՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի քանի առևտրականներից Factor.am-ն ահազանգ է ստացել, որ մոլը պաշտոնապես չի հայտարարում փակվելու մասին:

«Խնդիրն այն  է, որ ամբողջ մոլերը փակված են, բայց այստեղ փակ չի: Ժողովուրդն ասում է, որ պետք չի բացել, տնօրինությունից պատասխանում են՝ չեք ուզում՝ գնացեք ձեր տներով, մենք աշխատելու ենք, ով չի ուզում՝ կարող է փակի գնա: Փոխտնօրենն առավոտից շրջում է, ասում է: Ոչ մեկ չկա, միայն վաճառականներն են, բայց կեսը հավաքվեցին-գնացին: Բոլոր առևտրականներն էլ ասում են՝ հայտարարեք, որ փակվում ենք»,- ասացին մեզ դիմած առևտրականները:

Ահազանգած վաճառականները նաև նշեցին, որ եթե ինքնակամ փակեն տաղավարները և գնան, ապա այդ դեպքում ստիպված են լինելու վճարել տաղավարների ամսավճարը: Նրանց խոսքով՝ վարձավճարները մեկ ամսվա համար տատանվում են 100-150 հազար դրամի սահմաններում:

«Եթե հիմա փակենք-գնանք՝ պետք  է տեղի վճարներ տանք, իսկ եթե իրենք հայտարարեն, որ երկու շաբաթով փակվում ենք՝ ժողովրդի վրայից այդ ամսավճարը դուրս կգա: Ամիսը մեկ տեղի համար մինչև 150 հազար դրամ ենք տալիս: Իրենք ասում են, որ մենք մեր վարձի տերն ենք: Շատերը տեսան, որ քննարկելով բան չի լինում, թողեցին գնացին: Սա մեծածախ շուկա է, այստեղ գալիս են Հայաստանի բոլոր մարզերից ու վտանգը կայանում է նրանում, որ շփման շրջանակը շատ մեծ է»,- ասացին առևտրականները՝ հավելելով, որ ընդամենը մի քանի տաղավար է բաց:

Խնդրի շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց «Առինջ մոլի» փոխտնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանից: Նա մեր զրույցի ընթացքում այդպես  էլ չհաստատեց, որ համաճարակով  պայմանավորված՝ տաղավարները հարկադիր փակած առևտրականները կազատվեն ամսավճարից:

Արմեն Ներսիսյանի հետ մեր զրույցն ամբողջությամբ ներկայացում ենք ստորև.

-Պարոն Ներսիսյան, ահազանգ ենք ստացել «Առինջ մոլ»-ի մի շարք առևտրականներից, որ տնօրինությունը պաշտոնապես չի հայտարարում մոլը փակելու մասին, իսկ նրանք, ովքեր ինքնակամ են որոշել փակել իրենց տաղավարները,  պարտադրված են տեղի վարձավճար տալ: Ինչպե՞ս կպարզաբանեք:

-Սուտ տեղեկություն է դա: Բաժանվել են երկու խմբի՝ մի մասն ասում է, որ ուզում ենք աշխատել,  տանը չենք կարող պարապ նստել: Մի մասն էլ՝ 20-25 տոկոսը, ասում են, որ չենք ուզում աշխատել: Մենք էլ ասում ենք, որ կամքը ձերն է, չեք ուզում՝ գնացեք տուն: Մնացողներին էլ ասում ենք, որ հիգիենայի կանոնները պահպանել ենք, դեզինֆեկցիա ենք արել: Պաշտպանվեք, ոնց պետությունն է ասում, այդպես էլ մենք:

Նրանք, ովքեր ինքնակամ փակում են խանութները և գնում, պետք է վճարե՞ն տաղավարի ամսավճարը, թե՞ ոչ:

-Ես չեմ հասկանում Ձեր ասածի իմաստն ինչում է կայանում: Դա ինչ հարց է՝ պետք է վճարի: Եթե մեծ խնդիր դառնա, պետք է վերանայենք:

Եթե Երևանի խոշոր մոլերը փակվել են, «Առինջ մոլ»-ն ինչո՞ւ չի փակվում և առևտրականներին չի ընդառաջում մեկ ամսվա համար վճարումներ չկատարելու հարցում:

-Առևտրով զբաղվողները մի երկու կոպեկ փող ունեն, իսկ խեղճ աշխատողն ինչ անի, եթե չաշխատի: Պետականորեն հայտարարվե՞լ է կարանտին, որ ընդհանրապես տանից չպետք է դուրս գալ, հարկերն է նվազեցվա՞ծ: Լսե՞լ եք, որ մարդկանց ասել են՝ հարկերը կարող են չվճարել: Պետականորեն ասել են, որ փոքր ու միջին ձեռներեցներից հարկ չեն վերցնելո՞ւ:

Նման հայտարարություն չի արվել, բայց պետականորեն հայտարարվել է, որ անհրաժեշտ է շփումները հնարավորինս սահմանափակել և տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում: Իսկ «Առինջ մոլը» մեծ առևտրային կազմակերպություն է, որտեղ գնումների են գալիս գրեթե բոլոր մարզերից:

-Նման խնդիր չունենք, մարդիկ փակում են խանութները  և տուն են գնում:

Հիմա այդ մարդիկ, որ փակում գնում են, տաղավարի վարձ տալո՞ւ են:

-Ի՞նչ ա նշանակում վարձ տալու են: Մենք երեք տարի մարդկանց արտոնություն ենք տվել:

Խոսքն արտակարգ դրության ժամանակահատվածում փակ տաղավարների մասին է. առևտրականները վարձ տալո՞ւ են, եթե օրինակ մինչ ապրիլի 14-ը (այդ օրն ավարտվում է արտակարգ դրությունը) տաղավարները փակեն և առևտուր չանեն:

-Այդ ո՞վ է Ձեզ զանգահարողը եղել, մեզ մոտ նման բան չկա, որ տաղավարի վարձակալները մեզանից բողոքեն, քանի որ մեզ մոտ ընտանեկան ջերմ մթնոլորտ է: Խնդրում եմ մատի և մատանու արանքը մի մտեք, նման խոսակցություն չի եղել:

Առևտրականներ կան, որ պնդում են՝ նման խոսակցություն եղել է, Դուք շրջում եք տաղավարներում և ասում, որ պետք է վարձերը վճարեն՝ անկախ բաց կամ փակ լինելուց:

-Առևտրականներ կան, որ պանիկայի մեջ են, լարվածությունից ինչ ասես՝ ասում են: Մենք կազմակերպված մեծ ընտանիք ենք:

Նշենք, որ կորոնավիրուսի գրանցված դեպքերով պայմանավորված՝ Երևանում մի քանի առևտրաժամանցային կենտրոններ հայտարարել են աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

 

Նարեկ Կիրակոսյան