Միջոցներ են ձեռնարկվել էներգետիկ անվտանգության գոտիներում բնակվող անձանց անվտանգության ապահովման նպատակով

Լուրեր

17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոռու մարզի դատախազությունը 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ մի շարք դեպքերում համայնքի ղեկավարի որոշմամբ օրինականացվել են այնպիսի ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էներգետիկ անվտանգության գոտիներում՝ իրական սպառնալիք ստեղծելով մարդկանց կյանքի և առողջության համար։

«Օրինակ՝   Ստեփանավան համայնքում պարզվել էր էներգետիկ անվտանգության գոտում տարբեր խախտումներով կառուցված 73 կառույց, որից 71-ի դեպքում հետագայում խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։

Մարզի վարչական տարածքում գործող համայնքներում հայտնաբերված օդային գծերի էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից տևական ժամանակ որևէ միջոցառում չի ձեռնարկվել, որի արդյունքում փաստացի չի չեզոքացվել այդ խախտումների արդյունքում մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վտանգները: Այդ  խնդիրը հնարավոր է լուծել բացառապես էներգետիկայի բնագավառի փակ բաժնետիրական ընկերությունների և տարածքային կառավարման մարմինների միջև համագործակցության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական արդյունավետ հսկողություն իրականացնելու եղանակով։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր էր ներկայացրել մարզպետին՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նմանատիպ երևույթները բացառելու, էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու, այդ գոտիներում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող հնարավոր վտանգները չեզոքացնելու, ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը բացառելու, օրենսդրությանը հակասող որոշումների առկայության պայմաններում համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին այդ որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկությամբ հանդես գալու վերաբերյալ։

Արդյունքում Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ անվտանգության գոտիների խախտումներն առկա են 10 կվ օդային գծերի գրեթե ողջ երկայնքով և շատ ավելին են, քան միջնորդագրով ներկայացված թվով 73 խախտումները։ Նույն միջնորդագրի քննարկման արդյունքում Լոռու մարզպետը հայտնել է, որ տեղում ուսումնասիրված թվով 73 կառույցներից 28-ի պարագայում խախտումները  վերացվել են «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Ստեփանավան» մասնաճյուղի ուժերով, այսինքն այդ հատվածով անցնող էլեկտրահաղորդման օդային գիծը փոխարինվել է էլեկտրահաղորդման մալուխային գծով կամ համապատասխան հատվածներում էլեկտրահաղորդման գծերի տարանցում է ապահովվել։ Միաժամանակ հայտնվել է, որ ուսումնասիրությունների մասին տեղեկացվել է Ստեփանավան համայնքի ղեկավարին և առաջարկվել է իրականացնել անհետաձգելի միջոցառումներ օդային գծերի անվտանգության գոտիներում արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով անվտանգության գոտիներում գտնվող 15 ոչ հիմնական կառույցներին։

Բացի այդ, Լոռու մարզպետի շրջաբերական գրությամբ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է հողամասերի օտարման, վարձակալության կամ կառուցապատման տրամադրման, ինչպես նաև ինքնակամ շինությունների օրինականացման դեպքում փաստաթղթերը պարտադիր համաձայնեցնել հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների հետ։

Մարզի դատախազությանը նաև տեղեկացվել է, որ կարևորելով բարձրացված խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ Լոռու մարզպետի կողմից խնդիրը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, միջնորդվել հարցը քննարկել «ՀԷՑ» ՓԲ ընկերության հետ և ընկերության կողմից իրականացվող կամ այլ ներդրումային ծրագրերում ընդգրկել նաև 10 կվ օդային գծերի փոխարինումը մալուխային ստորգետնյա գծերով»։