Նման աշխատելաոճը հետևանքներ կունենա, ամենակարևոր արձանագրումը սա էր. Արման Բոշյանը՝ վարչապետի հանձնարարականները չկատարելու մասին

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Կորոնավիրուսի տարածման այս օրերին ինքնամեկուսացած պատգամավորներից մեկն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն է։ Պատգամավորը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ հիմնականում փորձում է տանը մնալ, բայց անհրաժեշտության դեպքում նաև աշխատավայր կամ խանութ է գնում:

Բոշյանը պատմեց, որ այսօր Ազգային ժողով է գնացել՝ մի քանի թուղթ վերցնելու ու նաև խանութ: Հարցին՝ չի՞ ձանձրանում, պատգամավորը պատասխանեց. «Չեմ ձանձրանում, քանի որ «լավ հնարավորություն» է՝ կուտակված գրքացանկը թեթևացնելու: Մի գիրք արդեն ավարտել եմ ու անցել հաջորդին»։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ասաց, որ բիզնեսին աջակցություն է տրամադրվելու։ Երեկվա հարցազրույցում էլ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 150 մլրդ դրամ է ուղղվելու տնտեսությանը։ Այս քայլերը, ըստ պատգամավորի, դրական ազդեցություն կթողնեն, քանի որ խոսքը մեծ գումարի մասին է։

Նիկոլ Փաշինյանն այսօր նշեց նաև, որ իր հանձնարարականները չեն կատարվում և ստիպված է լինում հրապարակավ ասելու այդ մասին։ Հարցին՝ սա ինչի՞ մասին է խոսում, Բոշյանն արձագանքեց. «Մեծ հաշվով, իհարկե, ընդունելի չի, երբ կառավարության ղեկավարի հանձնարարականները ձգձգվում են կամ ինչ-որ պատճառով իրականություն չեն դառնում։ Կարծում եմ՝ ամենակարևոր արձանագրումն այն էր, երբ վարչապետն ասաց, որ նման աշխատանքային պրակտիկան ընդունելի չի կարող լինել և հատուկ ընդգծեց, որ սա ապագայում հետևանքներ կունենա։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում բոլորի համար ակնհայտ կլինի, որ այդ աշխատելաոճը, դանդաղկոտությունը կամ կիսատ աշխատանքը չի կարող ընդունելի լինել և հետևանքներ է ունենալու։ Վստահ եմ, որ սա ժամանակի ընթացքում շտկվող հարցերի շարքից է»։

Մերի Մարտիրոսյան