ՄԻՊ-ի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողի մայրն անվճար վիրահատվել է

Լուրեր

09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Բոլորը

Պարդատիր ժամկետային զինծառայողի մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն անվճար վիրահատվելու հարցում:

Քաղաքացին տեղեկացրել է, որ անցել է բժշկական հետազոտություններ, որոնց արդունքում ցուցվել է անհապաղ իրականացնել լեղապարկի վիրահատություն: Նշված վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով իրականացնելու համար բժշկական կենտրոնում պահանջել են ներկայացնել զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հաստատող տեղեկանք, այլապես նշել են, որ վիրահատությունը պետք է իրականացվի վճարովի հիմունքներով: Քաղաքացին նշել է, որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ չի կարող դուրս գալ բժշկական կենտրոնից, մեկնել մշտական բնակության վայրի զինկոմիսարիատ և պահանջվող տեղեկանքը ներկայացնել:

Արագ արձագանքման շրջանակներում բարձրացված խնդիրը քննարկվել է բժշկական կենտրոնի տնօրինության հետ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը վկայակոչել է գործող օրենսդրական կարգավորումները՝ նշելով, որ անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում զինծառայողների ընտանիքների անդամները կարող են բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:

Արդյունքում, բժշկական կենտրոնի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնել վիրահատությունը:

Ավելի ուշ, քաղաքացին տեղեկացրել է, որ վիրահատությունն իրականացվել է, որից հետո իր կարգավիճակը հաստատող տեղեկանքը ներկայացրել է բժշկական կենտրոն: